Կարլսբերգ թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլսբերգ թանգարան
Տեսակշենք և թանգարան
Երկիր Դանիա
ՏեղագրությունԿոպենհագեն
ՎայրԿարլսբերգ
ՀասցեNy Carlsberg Vej? (105)
Հիմնադրվել է1895
ՊատվիրողԿարլ Յակոբսեն
Քարտեզ
Քարտեզ

Կարլսբերգ թանգարան (անգլ.՝ Carlsberg Museum), գտնվում է Կարլ Յակոբսենի նախկին տան մոտ, Կոպենհագենի Կարլսբերգ տարածքում։ Այն նրա քանդակագործության հավաքածուների առաջին տունն էր, որն այժմ ցուցադրվում է Նոր Կարլսբերգ Գլիպտոտեկում, քաղաքի կենտրոնում։ Շենքը բաղկացած է քսան պատկերասրահներից, որոնցում ցուցադրվող հավաքածուները հավաքվել են 1892 թվականից մինչև 1895 թվականը` Վիլհելմ Դահլերափի և Հակ Կամփմանի նախագծերի շարքերի միջոցով։ Այստեղ այժմ անց են կացվում խորհրդաժողովներ, ընդունելություններ և այլ միջոցառումներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեդեր Սևերին Կրոյեր. Խնջույք Գլիպտոտեկում, 1888

Բակենգարդենը գնելուց և իր ընտանեկան տունը դարձնելուց հետո Կարլ Յակոբսենն ընդլայնել է այն ձմեռային այգով 1882 թվականին։ Շատ նվիրված արվեստի հավաքորդ լինելով, Կարլ Յակոբսենն օգտագործել է այն իր քանդակների համար, որոնք շուտով գերազանցել են բույսերի թիվը։ 1882 թվականի աշնանը նա բացել է հավաքածուն հանրության համար[1]։

Հավաքածուներն արագորեն աճել են, և 1885 թվականին Դահլերափը ընդլայնել է թանգարանը չորս նոր պատկերասրահով, իսկ հաջորդ տարի` ևս իննով։ Հակ Կամփմանը, որը Յակոբսոնի համար նոր տուն է կառուցել 1892 թվականին, ընդլայնել է թանգարանը վեց նոր պատկերասրահներով և դարձրել այն ներկայիս չափերին 1896 թվականին։ Նա նաև հարմարեցրել է հին սենյակներից շատերը` թողնելով միայն 2-4 պատկերասրահներն անփոփոխ։

Կարլսբերգ թանգարանը, Ֆրեդերիկ Ռիիսեի լուսանկարը

1896 թվականի ժամանակակից հավաքածուն և 1905 թվականի դասական հավաքածուն Կարլսբերգի Նոր Գլիպտոտեկ տեղափոխվելուց հետո կառույցը ծառայել է որպես արվեստանոց և մասնավոր վայր Յակոբսեն ընտանիքի տոնակատարությունների համար։ 1915 թվականին Վագն Յակոբսենը, Կարլ Յակոբսենի որդին և ժառանգորդը որպես Կարլսբերգ ընկերության տնօրեն, շինությունը դարձրել է թանգարան` գարեջրատան պատմության մասին ցուցադրություններով։ Երկար տարիներ այն միակ վայրն էր, որտեղ գարեջրատան պատմության վերաբերյալ էքսկուրսիաներ էին անցկացվում, բայց Կարլսբերգ ընկերությունը բացել է այցելուների նոր կենտրոն այլ վայրում, և 2009 թվականի հունիսի մեկին թանգարանը վերջնականապես փակվել է։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է կարմիր աղյուսով։ Հատուկ ուշադրության է արժանի Կայսրուհու պատկերասրահը, որը բաղկացած է ռոտոնդայից, որը ցուցադրում է չորս Հոնիական օրդեր, աբսիդի հետ նույն շարքում։ Մյուս պատկերասրահները ցուցադրում են հատակների, պատերի և առաստաղների զարդարանքների տարբեր տեսակներ։

Կարլսբերգ բիզնես կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլսբերգ թանգարանը այժմ վարձով է տրվում որպես փոքր գիտաժողովների, հանդիպումների, ճաշկերույթների, ընդունելությունների և ուրիշ տարբեր միջոցառումների համար անցկացման վայր։ Այն ղեկավարվում է «Այցելիր Կարսլբերգ» ընկերության կողմից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bygningesbeskrivelser - eksisterende bygninger» (Danish). Carlsberg Byen. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Carlsberg Museum» (Danish). Visit Carlsberg. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլսբերգ թանգարան» հոդվածին։