Կարլսբադի քարանձավներ (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Կարլսբադի քարանձավներ
(անգլ.՝ Carlsbad Caverns National Park)
Carlsbad Interior Formations.jpg
Տեսակ քարանձավ և national park of the United States
Երկիր Flag of the United States (1912-1959).svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վարչատարածք Նյու Մեքսիկո
Հիմնվել է մայիսի 14, 1930
Մակերես 189 կմ²
Կոորդինատներ: 32°10′31.000000100799″ հս․ լ. 104°26′38.000000104004″ ամ. ե. / 32.17527777780577480° հս․. լ. 104.44388888891778322° ավ. ե. / 32.17527777780577480; 104.44388888891778322
Կարլսբադի քարանձավներ (ազգային պարկ)ը գտնվում է ԱՄՆում
Կարլսբադի քարանձավներ (ազգային պարկ)
Կարլսբադի քարանձավներ (ազգային պարկ)ը գտնվում է Աշխարհում
Կարլսբադի քարանձավներ (ազգային պարկ)

Կարլսբադի քարանձավներ (անգլ.՝ Carlsbad Caverns National Park), կրաքարե քարանձավ: Գտնվում է Չիհուահուան անապատի Գվադալուպե լեռներում (Հարավային Նյու Մեքսիկո և Տեխաս, ԱՄՆ), ունի մոտ 250 մլն տարվա հնություն, խորությունը մոտ 339 մ: Համարվում է 300 հսկայական կրաքարե քարանձավներից մեկը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրաքարային գոյացություններ

Չնայած այն բանին, որ, ըստ իրեղեն վկայությունների այս տարածքում բնիկ ամերիկացիները եղել են ավելի քան 12 000 տարի առաջ, և հայտնի է, որ իսպանացի արշավորդներն այցելել են այս վայրեր դեռևս 1500-ական թվականներին, որ այս քարանձավները հայտնաբերել է Ջիմ Ուայթ անունով մի հովիվ, որը հետազոտել է քարանձավները 1898 թվականին: Թթվածին հագեցած ջուրը թունելների և քարայրների բարդ լաբիրինթոս է փորել, բազմապիսի «դահլիճներ» կերտել կրաքարե ժայռերի մեջ: Քարանձավներին փառք է բերել հատկապես «Մեծ դահլիճը», որն աշխարհի ամենամեծ ստորերկրյա քարայրներից է (610 մ երկարություն, 335 մ լայնություն): Դարերի ընթացքում հանքային ջուրը կաթել, գոլորշիացել է՝ բազմապիսի և հրաշագեղ հանքային գոյացություններ առաջացրել՝ ստալակտիտներ ու ստալագմիտներ, ներառյալ «Սատանայի աղբյուրը», «Քարանձավային մարդը» և «Տիկնիկային [[թատրոնը»: Կրաքարի քարանձավները սովորաբար ձևավորվում են ջրի քայքայիչ ազդեցությամբ՝ ջրային հոսանքների նախկին հուների տեղում, բայց Կարլսբադի քարանձավները փորվել են ժայռերի մեջ ծծմբական թթվի ազդեցությամբ: Արդյունքն այնպիսի պատկառելի խորշեր են, ինչպիսիք են «Մեծ սենյակը» և «Թագուհու սենյակը»: Ամառային ամիսներին այստեղ կարելի է ականատես լինել գիշերային հուզիչ տեսարանի. բնական երևույթ, որի ընթացքում Կարլսբադի քարանձավներից շուրջ 4000 բրազիլական չղջիկներ դուրս են թռչում սնունդ որոնելու: Համարում են, որ չղջիկներն այստեղ բնակվում են ավելի քան 5000 տարի, և սկսած XVII դարի սկզբներից՝ նրանց ծերտն արդյունահանվել և օգտագործվել է որպես պարարտանյութ: Այսօր ավելի մեծ ուշադրության է արժանանում նրանց թռիչքը քարանձավից: Սննդի որոնումներից հետո նրանց վերադարձը քարանձավ նույնքան տեսարժան է, որքան մեկնումը: Անմիջապես արևածագից առաջ նրանք մտնում են քարանձավ՝ վայրէջք կատարելով հարյուրավոր ոտնաչափ բարձրություններից՝ օդում զարգացնելով ժամում մինչև 40կմ արագություն (25մղոն):

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարկ Տրուման «Աշխարհի հրաշալիքները» (Զանգակ 97)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]