Կարլոս Սանչես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլոս Սանչես
Carlos Sanchez Moreno.png
Ծնվել է փետրվարի 6, 1986({{padleft:1986|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:6|2|0}})[1] (31 տարեկան)
Ծննդավայր Կիբդո, Կոլումբիա
Քաղաքացիություն Flag of Colombia.svg Կոլումբիա
Մասնագիտություն ֆուտբոլիստ

Կարլոս Ալբերտո Սանչես Մորենո (իսպ.՝ Carlos Alberto Sánchez Moreno, փետրվարի 6, 1986, Կիբդո, Կոլումբիա), կոլումբիացի ֆուտբոլիստ։ «Աստոն Վիլա» ակումբի և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանան մասնակից։ Իր ազդեցիկ կառուցվածքի պատճառով նա ստացել է «ժայռ» մականունը։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան Ուրուգվայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանչեսը իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Դանուբիո» ակումբի ակադեմիայում։ 2005 թվականին նա տեղափոխվեց «Պիվեր Պլեյտ» և նրա դեբյուտը ակումբում եղավ Ուրուգվայի առաջնությունում։ Ակումբում խաղաց 2 տարի, այդ ժամանակահատվածում 40 խաղում նա խփեց 1 գոլ։

«Վալանսեն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Սանչեսը տեղափոխվեց ֆրանսիական «Վալանսեն»։ Ակումբում խաղաց 5 տարի, անցկացրեց 155 խաղ և խփեց 9 գնդակ։ Օգոստոսի 4-ին Սանչեսը խաղաց իր դեբյուտը ակումբի կազմում, Ֆրանսիայի առաջնությունում՝ Լիգա 1-ում[2], ընդդեմ «Թուլուզ»-ի։

«Էլչե»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Սանչեսը տեղափոխվեց իսպանական «Էլչե»[3]։ Նրա դիմաց վճարել են 3,7 միլիոն եվրո[4]։ Լա Լիգայում նա իր դեբյուտը արեց օգոստոսի 24-ին, ընդդեմ «Ռեալ Սոսեդադ»-ի[5]։

Աստոն Վիլա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին նա տեղափոխվեց անգլիական «Աստոն Վիլա»։ Նրա դիմաց Աստոն Վիլան վճարեց 4,7 միլիոն եվրո։ Օգոստոսի 23-ին նա ակումբում խաղաց իր դեբյուտը, անգլիական Պրեմիեր Լիգայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]