Կարլոս Կոլոն կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարլի Կոլոն
Carly Colón
Կոլոնը 2008-ին
Իրական անունԿարլոս Էդվին Կոլոն կրտսեր[1]
Carlos Edwin Colón Jr.
Ռինգային անուն(ներ)Կառլիտո
Կարլի Կոլոն
Կարլիտո Կոլոն
Կառլիտո Կարիբիան Քուլ
Կառլիտոս
Կարլոս Կոլոն կրտսեր
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ1,78 մ
Հայտարարվող հասակ100 կգ
Ծննդյան թվականփետրվարի 21, 1979 (40 տարեկան)
ԾննդավայրՊուերտո Ռիկո Սան Խուան, Պուերտո Ռիկո
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ
ՄարզիչԿարլոս Կոլոն ավագ
Այզեկ Ռոզարիո
Դեբյուտ1999

Կարլոս Էդվին (Կարլի) Կոլոն կրտսեր (իսպ.՝ Carlos Edwin "Carly" Colón Jr., ծնվ.՝ փետրվարի 21, 1979), առավել հայտնի Կառլիտո (Carlito) ռինգային անվամբ, պուերտոռիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Նախկին ըմբիշ, պրոմոտեր և WWE փառքի սրահի անդամ Կարլոս Կոլոն ավագի որդին։

Մասնագիտական նորամուտը կատարել է հոր ղեկավարած «World Wrestling Council» (WWC) պուերտոռիկյան առաջնությունում, որտեղ ելույթներ ունենալիս 15 անգամ հռչակվել է WWC ունիվերսալ ծանրքաշային և 1 անգամ WWC Պուերտո Ռիկոյի ծանրքաշային չեմպիոն։

2003 թվականին մարզական պայմանագիր է կնքել «World Wrestling Entertainment» (WWE) կազմակերպության հետ, Ohio Valley Wrestling (OVW) կրտսեր առաջնությունում տասնվեց ամիս անցկացնելուց հետո 2004 թվականին դուրս գալով հիմնական կազմ։ «WWE»-ում հանդես գալու տարիներին 1-ական անգամ նվաճել է WWE միջմայրցամաքային և WWE Միացյալ Նահանգների չեմպիոնական տիտղոսները։ Պեդրո Մորալեսից հետո համարվում է պատմության մեջ երկրորդ պուերտոռիկացի միջմայրցամաքային տիտղոսակիրը։ «Ռելսմանիա 25»-ի շրջանակներում կրտսեր եղբոր՝ Էդդի Կոլոնի հետ կարողացել է միավորել WWE թիմային և Աշխարհի թիմային տիտղոսները։ 2010 թվականին հեռացվել է «WWE»-ից, այն բանից հետո, երբ հրաժարվել էր առողջական զննման անցնել[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կառլիտոյի էջը»։ «Ռեստլինգի առցանց աշխարհ»։ Վերցված է 2008-08-17 
  2. http://www.wwe.com/inside/news/carlitoreleased

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]