Jump to content

Կարլոս Դիագո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլոս Դիագո
Քաղաքացիությունը  Ուրուգվայ և  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 18, 1983(1983-07-18)[1][2] (41 տարեկան)
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Կարլոս Անդրես Դիոգո Էնսենյատ (իսպ.՝ Carlos Andrés Diogo Enseñat, հուլիսի 18, 1983(1983-07-18)[1][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, պաշտպան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիոգոն սկսել է ֆուտբոլով զբաղվել 16 տարեկանում տեղի «Ռիվեր Փլեյթա» դպրոցում։ 5 տարի անց Դիոգոն տեղափոխվել է Ուրուգվայի «Պենյարոլ» ակումբ։ Երկրորդ ակումբի կազմում իր կարիերայի ընթացքում Կարլոսը խաղացել է ընդամենը 16 հանդիպում, քանի որ շուտով նրա վրա ուշադրություն է դարձրել Արգենտինայի «Ռիվեր Փլեյթ»-ը, 2004 թվականին Դիեգոն տեղափոխվել է Բուենոս Այրես՝ պայմանագիր ստորագրելով արգենտինական գրանդի հետ։ Բայց այդտեղ էլ երկար չի մնացել, ֆուտբոլիստի վրա ուշադրություն է դարձրել Մադրիդի «Ռեալ»-ը, և մեկ տարի անց Դիոգոն Արգենտինայից տեղափոխվել է Մադրիդ։

2005 թվականի ամռանը Դիոգոն պայմանագիր է կնքել «Գալակտիկոս»-ի հետ իր հայրենակից Պաբլո Գարսիայի հետ, ով «Օսասունա»-ից[3], տեղափոխվել էր «Ռեալ», բայց Կառլոսի համար շատ դժվար էր մտնել մեկնարկային կազմ, ուստի 2006 թվականի օգոստոսին ակումբի ղեկավարությունը որոշել է Դիոգոյին մրցաշրջանի համար վարձավճարով ուղարկել «Ռեալ Սարագոսա»։

2007 թվականի հունվարի 6-ին Դիոգոն խաղի ժամանակ կռվել է «Սևիլյա»-ի հարձակվող բրազիլացի Լուիս Ֆաբիանոյի հետ[4]։ Արդյունքում երկու ֆուտբոլիստներն էլ որակազրկվել են 5 խաղով[5]։

Ծնկի լուրջ վնասվածքի պատճառով Դիոգոն բաց է թողել 2008/09 մրցաշրջանը, որում իր ակումբը հանդես էր գալիս Սեգունդա Դիվիզիոնում։ 2009 թվականի ապրիլին ֆուտբոլիստը վիրահատվել է, որից հետո վերականգնվել է ևս 8 ամիս[6]։

2009 թվականի դեկտեմբերի 12-ին «Ռեալ Սարագոսա»-ի բարձրագույն դիվիզիոն դուրս գալուց հետո Դիոգոն վերադարձել է թիմի շարք և աչքի ընկել Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դարպասը խփած գոլով, սակայն այդ խաղում նրա թիմը պարտվել է 2:1 հաշվով։

2012 թվականին պայմանագիր է կնքել Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ, սակայն ակումբի կազմում 15 օր մնալուց հետո խզել է այն[7]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիեգոյի նորամուտը Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականում տեղի է ունեցել 2003 թվականի մարտի 28-ին՝ Տոկիոյում Ճապոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում։ Կարլոսը հավաքականի կազմում Էր 2004 և 2007 թվականների Ամերիկայի Գավաթում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլոսի հայրը՝ Վիկտոր Դիոգոն նույնպես ֆուտբոլիստ էր, հանդես է եկել «Պենյարոլ»-ում, Բրազիլիայի «Պալմեյրաս»-ում և Ուրուգվայի հավաքականում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «Uruguayan pair make Madrid move — UEFA.com». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 21-ին.
  4. «YouTube — ‪Diogo Fabiano fight‬». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  5. «Soccer-Brawling duo receive five-match bans | Reuters». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 21-ին.
  6. «Carlos Diogo, operado de la rodilla derecha, estará de baja unos ocho meses — MARCA.com». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 21-ին.
  7. «Carlos Diogo, de Bulgaria a Brasil en dos semanas». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]