Կառլի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կարլի կամուրջից)
Picto infobox bridge1.png
Կառլի կամուրջ
Karlův most
Карлов мост в Праге.jpg
Անունով Կառլոս IV կայսր
Երկիր Չեխիա
Տեղանք Պրահա
Տեսակ քարե կամուրջ և կամարաձև կամուրջ
Հատում է Վլտավա
Ճանապարհ Պրահայի պատմական կենտրոն
Ճարտարապետ(ներ) Պետեր Պարլեր
Երկարություն 520
Լայնություն 9,5
Բացման տարեթիվ 1380
Ժառանգության կարգավիճակ Չեխիայի ազգային հուշարձան, Չեխիայի մշակույթի հուշարձան և Համաշխարհային ժառանգություն
Կոորդինատներ: 50°5′11.209999999195″ հս․ լ. 14°24′42.680000001601″ ավ. ե. / 50.08644722222199874° հս․. լ. 14.41185555555600040° ավ. ե. / 50.08644722222199874; 14.41185555555600040
Charles Bridge Վիքիպահեստում


Կառլի կամուրջ (չեխ․՝ Karlův most), կամուրջ Պրահայում՝ Վլտավա գետի վրա։ Միացնում է Պրահայի Մալայա ստրանա և Ստարե մեստո թաղամասերը։ Կառուցվել է միջնադարում։ Կամրջի երկու կողմերով տեղադրված են 30 արձաններ։ Երկարությունը 520 մետր է. լայնությունը՝ 9,5 մետր։ Հենվում է 16 հզոր կամարների վրա։

Կամուրջը կառուցվել է 1357 թվականին և փոխարինելու է եկել 12-րդ դարում կառուցված Ջուդիթի Կամրջին (Judith’s Bridge)։ Այժմ այն համարվում է զբոսաշրջության ամենահայտնի վայրերից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջը համարվում է կապող միջոց Պրահայի ամրոցի և Հին Քաղաքի միջև: Կամրջով անցնում էր, այսպես կոչված, «Թագավորական ճանապարհը» (իսկ այժմ անցկացվում է Պրահայի մարաֆոնը): Կամրջի հետ կապված են քաղաքի պատմության կարևոր իրադարձությունները: Օրինակ՝ 1420 թվականին կամուրջը հուսիտներին օգնեց անցնել Մալա երկիր, իսկ 1648 թվականին Հարդաչանները հարձակվել են շվեդների վրա:

Յուդիթի կամուրջը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուդիթի կամուրջը՝ Կառլի կամրջի նախորդը, կառուցվել և ավերվել է 1172 թվականին, Վլադիսլավ II-ի և նրա կնոջ՝ Յուտտա Տյուրինգսկայի օրոք: Կամրջից օգտվում էին մինչև Կառլ IV-ի գահակալությունը, բայց այդ ժամանակ առևտրի, հասարակական և կառուցողական վերելքի համար առաջացավ ավելի ժամանակակից կամրջի անհրաժեշտություն: 1342 թվականին Յուդիթի կամուրջը գրեթե հիմնահատակ քանդվեց ջրհեղեղից: Նրա բեկորներից մեկի մնացորդը գտնվում է Լուժիցկոյ սեմինարիայի փողոցներից մեկի տներից մեկի նկուղում, 82 (Մալա Երկիր):

Նոր կամուրջը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր կամուրջը կառուցվել է Կառլ IV-ի նախագծով: Կառուցել են այն Յուդիթի տեղում: Կամրջի կառուցումը ընթացել է 1357 թվականից մինչև XV դարասկիզբ: Այն վստահվել է Պյոտր Պարլեժին: Հին հատվածում Պյոտր Պարլեժի ճարտարապետները կառուցել են կամրջի աշտարակը մոտավորապես 1380 թվականին:

Ըստ լեգենդի [1][2] ՝ համաձայն չեխ պատմաբան և աստղագետ Զդենեկ Գորսկու [3][4], առաջին քարը դրել է Կառլ IV-ը 9.7.1357 առավոտյան 5:31 : Այս ամսաթիվը և ժամը ընտրել են աստղագուշակների խորհրդով: Եթե գրել թվերը հակառակ տեսքով՝ 1 3 5 7 (տարի) 9 (օր) 7 (ամիս) 5 (ժամ) 3 1 (րոպե), ապա մենք կստանանք անհաշվելի թվերի սկզբում ծագող, իսկ հետո նվազող շարք (պալինդրոմ) [5].:

Այդ ժամանակահատվածում մեծ կարևորություն էր տրվում մոգական թվերին: Այդպիսի պահին հիմնադրված կամուրջը պիտի կանգուն մնար հարյուրավոր տարիներ:

Ըստ ավանդության ՝ հենց Կառլի կամրջից է պարկի մեջ անց կացված նետտվել Չեխիայում սուրբ համարվող Ձան Նեպոմուցկին: Հենց այն տեղում, որտեղ սրբի մարմինն ընկղմվել է Վլատվայի մեջ, ջրի վրա երևացել են հինգ աստղերի ձևով կրակի. այդ ժամանակվանից Յան Նեպոմուցկին պատկերում են հինգ աստղ գլխին:

Մինչ 1908 թվականը Կառլի կամրջով անցնում էր ճանապարհ ձիերի համար, իսկ 1905 թվականին էլեկտրաֆիկացվեց, որից հետո նրանով արդեն անցնում էր տրամվայ: Այդ երթուղին հեռացվեց 1908 թվականին:

Կա վարկած, որ եթե դիպչես Կառլի կամուրջը զարդարող քանդակներից մեկին և երազանք պահես, ապա անպայման կկատարվի: Իսկ սիրահարների երազանքը կկատարվի այն դեպքում, եթե պահեն այն և համբուրվեն ՝ կանգնելով կամրջին:

Կամրջի Հին Վայրի աշտարակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան աշտարակը համարվում է անցում կամրջից դեպի Հին Վայր և այդ պատճառով անվանվում է Հնավայրի աշտարակ: Այն զարդարում են գեղարվեստական բարձր որակի քանդակներ, Սրբազան Հռոմեական կայսրության զինանշաններ: Սուրբ Վիտին, Կառլ IV-ին և Վացլավ IV-ին պատկերող քանդակները գտնվում են երկրորդ հարկում: Չեխական հողը գրաված սուրբ Վոյտեի և սուրբ Սիգիզմունդի արձանները դրված են ամենավերևում:

Երբ 1648 թվականին սվեդները գրավեցին Պրահան, ոչնչացվեցին աշտարակը զարդարող քանդակները: 1848 թվականին հեղափոխական ալիքի տարածմամբ ՝ Հնավայրի աշտարակի դարպասների մոտ կանգնեցվեցին բարիկադներ:

Մալոերկրյան աշտարակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակները կառուցվել են տարբեր ժամանակահատվածներում: Ավելի ցածում գտնվողը և ավելի մեծը ի սկզբանը ռոմանական, իսկ 1591 կառուցվում էր Ռենեսանսի ոճով: Իյրիժ արքայի կառավարման ժամանակահատվածում կառուցվեց երկրոդ, ավելի մեծ աշտարակը: Այս աշտարակի համար օրինակ ծառայեց կամրջի հակառակ հատվածում գտնվող Հնավայրի աշտարակը: Արքա Վացլավ IV-ի օրոք աշտարակների միջև դարպասներ կառուցվեցին: Մինչ կամուրջը քանդակներով զարդարելը, երկու աշտարակները միակ զարդարանքն են եղել:

Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարրոկոյի տարածման ժամանակ կամուրջը զարդարվել է քանդակների պատկերասրահով ՝ կառուցված ժամանակի լավագույն վարպետների կողմից ՝ Մատիաշի, Բրաունի, Բրոկոֆի և նրա որդիների ՝ Բրոկոֆի, Միխայելի և Ֆերդինանտ Մաքսիմիլիանի: Քանդակները և քանդակախմբերը թվով 30-նն են, մեծ մասը տեղադրվել են 1683-ից մինչև 1714 թվականները: Հիմանականում դրանք հստակ արտապատկերում են այն քանդակների, որոնք XX դարում տեղափոխվեցին Ազգային թանգարան:

Մի քանիսը քանդակներից և քանդակախմբերից.

  • «Սուրբ Լուիտգարդի հայտնությունը» (1710), որի հեղինակը համարվում է Մ. Բրաունը, համարվում է ամենագեղեցիկ քանդակախումբը կամրջի վրա
  • «Խաչելություն» խումբը համարվում է ամենահինը, թվագրվում է 1657 թվական: Պարունակում են քառագրեր:
  • Բրոկոֆի աշխատանքը ՝ պատկերած մի թուրքի, որ գերի ընած քրիստոնյաների, տեղադրվել է 1714 թվականին և համարվոմ է ամենապոպուլյար արձանախումբը:
  • «Կույս Մարիամը որդու հետ և սուրբ Աննան», «Կույս Մարիամը և սուրբ Ֆոմա Ակսվինսկին», «Կույս Մարիամը և Սուրբ Բեռնհարդը» քանդակագործ Մաչի Վյացլավ Յակուլի աշխատանքներն են:

Սանդուղք դեպի Կամպու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետական կոմպլեքսի մասին է համարվում նեոգոթական մոնումենտալ սանդուղքը, որը տանում է դեպի Կամպու կղզի: Սանդուղքը կառուցել է 1844 թվականին:

Կամուրջը ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլի կամուրջը ուրվագծվում է բազմաթիվ ֆիլմերում: Բրայան Դե Պալմայի թրիլլերում ՝ «Առաջադրանքը իրագործված չէ», Կառլի կամրջի վրա իրագործվում է հերոսներից մեկի սպանությունը: Ժամացույցների գովազդում , նկարահանված Թիմ Բյորտոնի կողմից, Կառլի կամուրջը կատարում է տանիքի դեր, որի վրա ճակատամարտ է սկսվում հերոսների միջև:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]