Կարլեն Ռուխիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլեն Ռուխիկյան
Ի ծնեԿարլեն Ռուխիկյան
Ծնվել է1927, դեկտեմբերի 28
ԾննդավայրԼենինական, Խորհրդային Հայաստան
Վախճանվել է2004, դեկտեմբերի 17
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՍովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան
Մասնագիտություննկարիչ, գեղանկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միության անդամ

Կարլեն Հովհաննեսի Ռուխիկյան (1927, դեկտեմբերի 28, Գյումրի, Խորհրդային Հայաստան2004, դեկտեմբերի 17, Երևան, Հայաստան), նկարիչ, գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլեն Ռուխիկյանը ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 28-ին[1]՝ Լենինականում (Գյումրի)[2]։ Սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի կերպարվեստի ֆակուլտետը։ 1961 թվականից դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ[3]։

1963 թվականից Կարլեն Ռուխիկյանը Երևանում հանդես է եկել անհատական ցուցահանդեսով։ Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների[4]։ Նկարչի «Բանվորուհու դիմանկար» կտավը, որը նա նկարել է 1973 թվականին, գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[5]։ Նրա աշխատանքները տարածված են նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Ճապոնիայի, Կանադայի մասնավոր հավաքածուներում։

Կարլեն Ռուխիկյանը մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 17-ին, Երևանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Единый реестр профессиональных художников Российской империи, СССР, «русского зарубежья», Российской Федерации и республик бывшего Советского Союза (XVIII–XXI вв.) | живописцы, графики, плакатисты, театральные художники, батичисты, иллюстраторы, мультипликаторы, скульпторы, ювелиры, керамисты, фарфористы, авторы инсталляций и др. | Профессиональный союз художников России. Председатель - академик С.В. Заграевский / Ро – Ря». painters.artunion.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  2. «AV Production - Կարլեն Ռուխիկյան». avproduction.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  3. «RUKHIKYAN, KARLEN». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. «Ռուխիկյան Կարլեն Հովհաննեսի, ծնվ. 28.12.1927թ. ք. Երևան, գեղանկարիչ, 1961թ. ՀՆՄ». A1+ Vernissage (անգլերեն). 2010 թ․ հունիսի 3. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. «Ռուխիկյան Կառլեն Հովհաննեսի | Բանվորուհու դիմանկար - Database - Collection - National Gallery of Armenia». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]