Կարլեն Դալլաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարլեն Դալլաքյան
Ծնվել էհունիսի 3, 1929(1929-06-03)
ԾննդավայրԱլավերդի, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 13, 2008(2008-10-13) (79 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայկական ԽՍՀ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունգրականագետ և լրագրող

Կարլեն Լևոնի Դալլաքյան (հունիսի 3, 1929, ք․ Ալավերդի - հոկտեմբերի 13, 2008, Երևան), հայ խորհրդային կուսակցական և պետական աշխատող, գրականագետ, լրագրող, թարգմանիչ։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1964)։ ԽՄԿԿ անդամ 1952-ից։

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1951)։ Մինչև 1957-ը կատարել է կոմերիտական ղեկավար աշխատանք։

1957-1963–ին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում։ 1963-1970-ին եղել է ՀԽՍՀ Մինիստրների սովետին առընթեր հայ եկեղեցու գործերի խորհրդի նախագահ, 1971-1975-ին՝ ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ։ 1976-ի հունվարին ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի քարտուղար։ ՀԽՍՀ 8-9 գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է, ՀԿԿ Կենտկոմի (1971-ից) և ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի (1976-ից) անդամ։ Անգլերենից և ռուսերենից թարգմանել է Մարկ Տվենի, Լ․ Պերվոմայսկու և ուրիշ հեղինակների մի շարք գործեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 264 CC-BY-SA-icon-80x15.png