Կարլայլի տաճար
Կարլայլի տաճար | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | անգլիկական տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կարլայլ |
Դավանանք | անգլիկանություն |
Թեմ | Diocese of Carlisle? |
Ժառանգության կարգավիճակ | 1-ին աստիճանի ցուցակագրված շենք |
Նվիրված | Երրորդություն |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետական ոճ | անգլիական գոթիկա և Նորմանական ճարտարապետություն |
Հիմնադրված | 12-րդ դար[1] |
![]() | |
![]() | |
carlislecathedral.org.uk(անգլ.) |
Կարլայլի տաճար կամ Սուրբ և Անբաժանելի Երրորդության Մայր տաճար (անգլ.՝ Cathedral Church of the Holy and Undivided Trinity), Անգլիայի եկեղեցու եպիսկոպոսական նստավայրը Կարլայլ քաղաքում։ Գտնվում է Հյուսիսարևմտյան Անգլիայի Կամբրիա նահանգում։ Սկզբից հիմնադրվել է որպես Ավգուստինյան մենաստան և միայն 1133 թվականին է դարձել տաճար[2]։
Կարլայլի տաճարն իր մեծ կորուստների պատճառով համարվում է երկրորդ ամենափոքր անտիկ տաճարն Անգլիայում (Օքսֆորդի տաճարից հետո)։ Տաճարի ուշագրավ առանձնահատկությունները ներառում են մի քանի հրաշալի քարե փորագրություններ, երգչախմբի միջնադարյան տաղավարը և Անգլիայի ամենամեծ պատուհանը՝ կառուցված գոթական ճարտարապետության ոճով[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարլայլի տաճարի ծառայությունը սկսվել է 1122 թվականին, Անգլիայի թագավոր Հենրի I-ի կառավարման օրոք, որպես եկեղեցական կանոնների կենտրոն, որը հետևում էր Ֆրանսիայի Առոուեզի աբբայության բարեփոխումներին։ Աբբայությունը հետևում էր կանոնական կյանքի խիստ ձևին և շարժվում էր Ցիստերցիաններին հատուկ ասկետիզմով։ Կարլայլը Ավգուստինյան չորս եկեղեցիներից միակն է Անգլիայում, որ դարձել է Մայր տաճար։ 1133 թվականին Աթելվոլդ անունով մի անգլիացի դարձավ Կարլայլի առաջին եպիսկոպոսը։ 1233 թվականին տաճարին կից հիմնվել են Դոմինիկյան և Ֆրանցիսկյան միաբանությունները[4]։ 13-14-րդ դարերում տաճարը վերանորոգվել է։
15-16-րդ դարերում վանական կառույցները կրկին վերանորոգվել են։ 1536 թվականին, երբ տեղի ունեցավ եկեղեցիների ավերումը, Հենրի VII-ի կողմից հիմնվեց Անգլիայի եկեղեցին՝ որպես երկրի պաշտոնական եկեղեցի, և Դոմինիկյան և Ֆրանցիսկյան միաբանությունները լուծարվեցին, իսկ Կարլայլը՝ մյուս վանական կառույցների հետ միասին, ինչպիսիք էին Լինքոլի և Յորքի տաճարները, սկսեցին վարել աշխարհիկ կյանք և այդպես էլ շարունակում են առ այսօր[5]։ Անգլիական բուրժուական հեղափոխության ժամանակ շոտլանդական Քովենանտյան շարժման զինվորների կողմից տաճարի նավը քանդվել է՝ որպեսզի քարերը օգտագործվեն Կարլայլի ամրոցի ամրապնդման համար։ 1853-1870 թվականներին Կարլայլի տաճարը վերանորոգվել է բրիտանացի ճարտարապետ Էվան Քրիստիանի կողմից։ 19-րդ դարի սկզբին տաճարը դարձավ Ռոբերտ Ուիլյամի երկրաչափական վերլուծության թեման[6]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարլայլի տաճարի կառուցումը սկսվել է 1123 թվականին, որպես վանական եկեղեցի՝ հավանաբար ավելի վաղ կառուցված եկեղեցու հիմքերի վրա։ Տաճարը կառուցվել է նորմանական ճարտարապետության ոճով՝ պինդ որմով, խոշոր, շրջանաձև ամբարտակներով, շրջանաձև կամարներով և փոքրիկ, կլոր պատուհաններով։ Թվարկված առանձնահատկություններով են կառուցվել տաճարի հարավային մասում գտնվող տրանսեպտը և նավը, որոնք այժմ օգտագործվում են որպես «Սահմանային գնդի» մատուռ[2]։ Հիմնական քարը կարմիր ավազաքարն է, որը տաճարի արտաքին մասում գունաթափվել է և նմանվել սև քարի։
13-րդ դարում երգչախմբի տաղավարը վերանորոգվել է գոթական ճարտարապետության ոճով և դարձել ավելի ընդարձակ, քան նախնականը։ Այնուամենայնիվ նոր աշխատանքը 1292 թվականին հրդեհի պատճառով վնասվել է, և կրկին սկսվել են վերանորոգման աշխատանքներ։ 1322 թվականին ավարտվել են կամարների և տաճարի արևելյան մասում գտնվող որմնախորշի վերանորոգման աշխատանքները, իսկ 1350 թվականին՝ զարդաքանդակների և արևելյան պատուհանի տեղադրումը։ Պատերի աշխատանքը կատարվել է ճարտարապետ Ջոն Լևենի կողմից, ով մահացել է 1398 թվականին[5]։ Գոթական ճարտարապետության ոճով կառուցված կամարաշարքը հարուստ է կամարներով, որոնք ձևավորված են «շների ատամներով», իսկ տասներկու տառերը փորագրված են բուսականության համադրությամբ, փոքրիկ պատկերների հետ միասին, որոնք ներկայացնում են ամիսների աշխատանքը։
14-րդ դարում կառուցվել է երգչախմբի տաղավարի տանիքը՝ նրբակերտ, փայտե կամարներով։ 1856 թվականին վերականգնվել և վերափոխվել է Օուեն Ջոնի նոր նախագծով։ Ենթադրվում է, որ Կարլայլի տաճարի արևելյան որմնախորշերը երբեք քարե կամար չեն ունեցել, քանի որ ըստ որոշ տեսակետի կենտրոնական ծայրաձողը փլուզվել է, և պահանջվել է միջոցներ, որպեսզի վերակառուցել վնասված աշտարակը և հյուսիսային տրանսեպտը։ Դրանց վերակառուցման աշխատանքներն ավարտվել են 1420 թվականին[3]։
Կարլայլի տաճարի ամենաարտահայտիչ ճարտարապետական առանձնահատկությունն արևելյան պատուհանն է։ Պատուհանի զարդանկարներն արված են անգլիական գոթական ճարտարապետության ոճով։ Այն Անգլիայի ամենամեծ և ամենաբարդ պատուհանն է, որն ունի 51 ոտնաչափ բարձրություն և 26 ոտնաչափ լայնություն։ Պատուհանն ունի ինը լուսատու և զարդանկար, որն, ըստ հաշվարկների, ներառում է մոտ 263 կետ[7]։ Պատուհանի զարդանկարները դեռևս ներառում են միջնադարյան ապակիներ[3][5]։
Կարլայլի տաճարի երգչախմբի տաղավարն ունի շուրջ 46 փայտե նստարաններ, որոնք այնտեղ տեղադրվել են 15-րդ դարի սկզբին[2][3]։
Ամբողջ երկաորւթյուն | 239 ոտնաչափ | 73մետր |
Ամբողջ լայնություն | 141 ոտնաչափ | 43 մետր |
Ներսի բարձրություն | 72 ոտնաչափ | 22 մետր |
Աշտարակի բարձրություն | 110 ոտնաչախ | 33.5 մետր |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
|||
Կարլայի տաճարի արևելյան կողմ 14 պատուհանով | Կարլայի տաճարի հնագույն կամարներ | Կարլայի տաճարի հիմնական մուտք | Կարլայի տաճարը մոտ 1890-1900 թվականներին |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.historicengland.org.uk/listing/the-list/list-entry/1208430
- ↑ 2,0 2,1 2,2 Tim Tatton-Brown and John Crook, The English Cathedral, New Holland (2002), 1-84330-120-2
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Alec Clifton-Taylor, The Cathedrals of England, Thames & Hudson (1967)
- ↑ «The friaries – Carlisle, Penrith and Appleby – British History Online»։ British-history.ac.uk։ հունիսի 22, 2003։ Վերցված է ապրիլի 14, 2010
- ↑ 5,0 5,1 5,2 John Harvey, English Cathedrals, Batsford (1961)
- ↑ Gentlemans Magazine, Printed by F. Jefferies (1840)
- ↑ Other large windows in this complex style are the 8-light window at York Minster and the 7-light windows at Selby Abbey.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Official site
- Bell's Cathedrals: The Cathedral Church of Carlisle
- Interpretation panels installed at Carlisle Cathedral
- Illustrations of geometric tracery from the paneling belonging to Carlisle Cathedral
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարլայլի տաճար կատեգորիայում։ |
|