Կարիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովորական կարիչ
Մետաղական ամրակներ

Կարիչ (անգլ.՝ stapler, /ˈsteɪplə(r)/), սարք, որի միջոցով մետաղական ամրակներով ամրացնում են թղթերը։

Սարքի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիչի առանձնահատկությունը թափանցիկ ամրացումն է։ Ամրակը թափանցում է թղթերի միջով, այնուհետև նրա ծայրերը ծալվելով ամրանում են։ Կարիչի հետևի մասում տեղադրված է մետաղական ելուստ, որը նախատեսված է ամրակները հանելու համար։ Այդ դեպքում կարիչը կարելի է օգտագործել որպես հակակարիչ։

Ձեռքի կարիչները կարող են ունենալ մեխանիկական արագացուցիչ։ Այդ դեպքերում ձեռքի ուժը ճնշում է ոչ թե ամրակին, այլ ամրակը դուրս հանող մեխանիզմին։

Ըստ օգտագործվող ամրակի չափի սահմանափակվում է ամրացվող թղթերի հաստությունը։ Որպես կանոն օգտագործվում է 6 և 8 միլիմետր երկարություն ունեցող սովորական ամրակներ, որոնք կարող են ամրացնել 10-50 թերթ։

Կարիչները նախատեսված են ինչպես ավանդական ամրացման համար, այնպես էլ գրքույկներ պատրաստելու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հայտնի կարող սարքը ձեռքի աշխատանք է եղել։ Պատրաստվել է 18-րդ հարյուրամյակում Ֆրանսիայում՝ Լյուդովիկոս 15-րդի համար։ Յուրաքանչյուր ամրակի վրա նշված է եղել թագավորական պալատի առանձնահատուկ նշանը։

19-րդ դարում թղթի մեծածավալ օգտագործման հետ առաջացավ նաև թղթերն ամրացնելու պահանջ։ 1866 թվականին Ջորջ Մակգիլը ստացավ արույրե թերթերի ամրացման արտոնագիր։ Այնուհետև 1867 թվականին նա ստացավ մամլիչի արտոնագիր, որը թույլ էր տալիս ամրացնել թղթե թերթերը։

Առանց ամրակի կարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտնական Քրիստիան Բերգերը (անգլ.՝ Christian Berger) 1997 թվականին հայտնագործեց, իսկ 1999 թվականին արտոնագրեց առանց ամրակի կարիչը, որի պաշտոնական անվանումն է «Device for mechanically binding documents» (արտոնագիր ԱՄՆ№ 5, 899, 841)։

Թերթերն ամրացնում է թղթե պարուրակներով, որոնք հենց ինքն էլ կտրում է։ Նպատակահարմար է, ծախսատար չէ։ Սրանով ամրացված թերթերը հեշտ է պոկել։ Այսպիսի կարիչն անվտանգ է երեխաների համար։ Աշխատանքի կատարման տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=z2A9p6G8qbI։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]