Կարին Կնայսլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարին Կնայսլ
2018 Karin Kneissl Paul Richard Gallagher (16. Jänner 2018) (24876263787) (cropped).jpg
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Վիեննայի համալսարան, Երուսաղեմի հրեական համալսարան, Ջորջթաունի համալսարան և Հորդանանի համալսարան
Գիտական աստիճան՝ Իրավաբանական գիտությունների դոկտոր[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լրագրող, դիվանագետ, հրապարակախոս և international forum participant
Ծննդյան օր հունվարի 18, 1965(1965-01-18)[2][3][4] (58 տարեկան)
Ծննդավայր Վիեննա, Ավստրիա
Քաղաքացիություն Flag of Austria.svg Ավստրիա
 
Կայք՝ kkneissl.com

Կարին Կնայսլ (գերմ.՝ Karin Kneissl, հունվարի 18, 1965(1965-01-18)[2][3][4], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի պետական գործիչ, դիվանագետ, լրագրող և քաղաքական գործիչ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար 2017 թվականի դեկտեմբերի 18-ից մինչև 2019 թվականի հունիսի 3-ը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վիեննայում, սակայն իր մանկության մի մասն անցկացրել է Ամմանում (Հորդանան), որտեղ նրա հայրը Հուսեյնի թագավորի անձնական օդաչուն էր, իսկ մայրը բորտուղեկցորդուհի էր աշխատում։ Երիտասարդ տարիներին ներգրավված է եղել Amnesty International-ի գործունեության մեջ, աջակցել է իրավապաշտպան և բնապահպանական կազմակերպություններին։ Վիեննայի համալսարանում ուսանել է իրավունք և մերձավորարևելյան լեզուներ, կրթությունը շարունակել Երուսաղեմի Հրեական համալսարանում և Հորդանանի համալսարանում, պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Մերձավոր Արևելքում միջազգային իրավունքի և սահմանների հայեցակարգի հարաբերակցության թեմայով[5]։ 1989-1999 թվականներին Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունում աշխատել է Ավստրիայի ժողովրդական կուսակցությունից նախարար Ալոիզ Մոկայի ղեկավարությամբ, այնուհետև դարձել է լրագրող և հետազոտող, Մերձավոր Արևելքի խնդիրների փորձագետ՝ քննադատական վերաբերմունք դրսևորելով և Սիոնիզմի, և քաղաքական իսլամի նկատմամբ։ Նա նաև դեմ էր ԵՄ-ին և միգրանտների ընդունմանը։ 2005-2010 թվականներին եղել է Ավստրիական ժողովրդական կուսակցության ցուցակով ընտրված տեղական խորհրդի անկուսակցական պատգամավոր։

Մնալով պաշտոնապես անկուսակցական՝ 2017 թվականի դեկտեմբերի 18-ից զբաղեցրել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը Սեբաստիան Կուրցի կառավարությունում[6][7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարին Կնայսլը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պարում է իր հարսանիքի ժամանակ

Կարին Կնայսլը ամուսնությունից առաջ բնակվում էր Զայբերսդորֆում, որտեղ փոքրիկ ֆերմերային տնտեսություն էր վարում։

2018 թվականի օգոստոսի 18-ին կայացել է Կնայսլի հարսանիքը գործարար Վոլֆգանգ Մայլինգերի հետ, որին հարսը որպես հյուր է հրավիրել Վլադիմիր Պուտինին[8][9][10]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Der Grenzbegriff der Konfliktparteien im Nahen Osten. Dissertation, Universität Wien, 1991.
  • Hizbollah: Libanesische Widerstandsbewegung, islamische Terrorgruppe oder bloss eine politische Partei? Eine Untersuchung der schiitischen Massenbewegung Hizbollah im libanesischen und regionalen Kontext. Landesverteidigungsakademie, Wien 2002, ISBN 3-901328-69-6.
  • Der Energiepoker: Wie Erdöl und Erdgas die Weltwirtschaft beeinflussen. FinanzBuch, München 2006, ISBN 3-89879-187-4; 2., überarbeitete Auflage 2008, ISBN 978-3-89879-448-0.
  • Die Gewaltspirale: Warum Orient und Okzident nicht miteinander können. Ecowin, Salzburg 2007, ISBN 978-3-902404-39-8.
  • Die zersplitterte Welt: Was von der Globalisierung bleibt. Braumüller, Wien 2013, ISBN 978-3-99100-086-0.
  • Mein Naher Osten. Braumüller, Wien 2014, ISBN 978-3-99100-112-6.
  • Prinz Eugen: Vom Außenseiter zum Genie Europas. Belvedere, Wien 2014, ISBN 978-3-902805-58-4.
  • Wachablöse: Auf dem Weg in eine chinesische Weltordnung. Frank & Frei, 1. September 2017, ISBN 978-3950434842

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #12413100X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 personal web page
  3. 3,0 3,1 MAK (польск.)
  4. 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
  5. «Zur Autorin»։ Hollande hat Bürokratie gepaukt, nicht das politische Handwerk (գերմաներեն)։ Die Presse։ Վերցված է 2018-06-13 
  6. Ofer Aderet (2017-12-18)։ «Austria's Far-right Foreign Minister a Tough Critic of Both Israel and Muslim World» (անգլերեն)։ Haaretz։ Վերցված է 2017-12-19 
  7. «МИД Австрии объяснил мотивы «дела о российском шпионе»»։ РБК։ 2018-11-10։ Վերցված է 2018-11-10 
  8. Deutsche Welle (www.dw.com)։ «Владимир Путин посетит свадьбу главы МИД Австрии | DW | 15.08.2018» (ռուսերեն)։ DW.COM։ Վերցված է 2018-08-15 
  9. «Владимир Путин прибыл в Грац на свадьбу главы МИД Австрии»։ Коммерсантъ։ 2018-08-18։ Վերցված է 2018-08-18 
  10. Josie Le Blond (2018-08-17)։ «Anger as Austria's foreign minister invites Putin to her wedding» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2018-08-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]