Կարինե Սարգսյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կարինե Սարգսյան (այլ կիրառումներ)
Picto infobox med.png
Կարինե Սարգսյան
Ծնվել էհունիսի 22, 1945(1945-06-22)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 29, 2013(2013-10-29) (68 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայկական ԽՍՀ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունստամոքսաղիքաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1995) և պրոֆեսոր (2010)
ԱշխատավայրԿուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման ինստիտուտ, Առողջապահության ազգային ինստիտուտ և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ

Կարինե Ասատուրի Սարգսյան (հունիսի 22, 1945(1945-06-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 29, 2013(2013-10-29), Երևան, Հայաստան), հայ ստամոքսաղիքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (2010

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարինե Սարգսյանը ծնվել է 1945 թվականին Երևանում: 1969 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1969-1986 թվականներին աշխատել է Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի ստամոքսաղիքաբանության բաժանմունքում, 1986-1998 թվականներին եղել է Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի աղիքի բուժման բաժանմունքի ավագ գիտաշխատող, 1998 թվականից` Առողջապահության ազգային ինստիտուտի պրոկտոլոգիայի ամբիոնի դոցենտ, 2000 թվականից աշխատում է Վիրաբուժության ինստիտուտի կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքում[1]:

Առաջարկել և ներդրել է հաստ աղիքի ֆունկցիոնալ ու բորբոքային հիվանդությունների (հաստ աղիքի ոչ առանձնահատուկ խոցային բորբոքում, Կրոնի հիվանդություն) ախտորոշման և բուժման նոր եղանակներ[1]:

Ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է[1]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ թերապևտների ընկերակցության վարչության անդամ, 1999
  • ՀՀ պրոկտոլոգիայի ընկերության անդամ, 2003

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կարինե Սարգսյանի հիշատակին»։ Հ. Ս. Թամազյանի անվան Հայաստանի Վիրաբուժության Լրաբեր։ 2014 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007