Կարինե Մարգարյան
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Կարինե Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1955 (68 տարեկան)![]() |
Բնակության վայր(եր) | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Քիմիա Օրգանական քիմիա Դեղագիտություն |
Հաստատություն(ներ) | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Կարինե Սերգեյի Մարգարյան (հունվարի 14, 1955, Հայաստան, Լոռի, Օձուն), հայ քիմիկոս, դեղագետ, քիմիական գիտությունների դոկտոր[1], պրոֆեսոր։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆարմացիայի ամբիոնի պրոֆեսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարինե Մարգարյանը ծնվել է 1955 թվականի հունվարի 14-ին Լոռու մարզի Օձուն գյուղում։ 1972-1978 թվականներին սովորել և ավարտել է ԵՊՀ քիմիական ֆակուլտետը։ 1983 թվականին ընդունվել և 1988 թվականին գերազանցությամբ ավարտել է ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտի ասպիրանտուրան՝ «Բարձրամոլեկուլային միացությունների քիմիա» մասնագիտությամբ։
1979-1990 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ ՕՔԻ-ում՝ որպես կրտսեր գիտաշխատող։
1990-1994թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտում (ՕՔԻ)՝ որպես ավագ գիտաշխատող։
1994-2006թթ. աշխատել է ԵՊԲՀ դեղագիտական քիմիայի ամբիոնում`ավագ դասախոսի պաշտոնում։
2006-2019թթ. աշխատել է ԵՊԲՀ վերակազմավորված ֆարմացիայի ամբիոնում` դոցենտի պաշտոնում։
2019թ. մինչ օրս աշխատում է ԵՊԲՀ Ֆարմացիայի ամբիոնի[2] պրոֆեսորի պաշտոնում։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1989թ. ՀՀ ԳԱԱ ՕՔԻ-ի մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական թեզ` «Որոշ ակրիլային մոնոմերների էլեկտրոքիմիական պոլիմերումը և դրանց հիմքի վրա թրոմբոռեզիստենտ հատկությամբ պոլիմերային ծածկույթների ստեղծումը» թեմայով և ստացել ք.գ.թ. գիտական աստիճան։
2002թ. ՀՀ ԲՈՀ-ի կողմից շնորհվել է դոցենտի գիտական կոչում «Քիմիա» մասնագիտությամբ։
2016թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Ազոլային մոնոմերմերի հիման վրա պոլիմերների և պոլիմերային ծածկույթների էլեկտրասինթեզ և հատկությունների ուսումնասիրություն» թեմայով՝ ՀՀ ԲՈՀ-ի 010 մասնագիտական խորհրդում և ստացել ք.գ.դ. գիտական աստիճան[3]։
2019թ. ԲՈՀ-ի որակավորմամբ ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։
Հեղինակ է 120 գիտական աշխատանքների, որոնցից 9-ը հեղինակային իրավունքներ են, 20–ը ներառված են միջազգային գիտական շտեմարաններում (Scopus,Web of Sciense,Thomson Reuters), 15-ից ավելի գիտամեթոդական, ուսումնամեթոդական և թեստային ձեռնարկների, որոնք ուղղված են օրգանական, դեղագիտական, թունագիտական քիմիաների և մասնավորապես` դեղերի թունագիտությանը վերաբերող հիմնահարցերի քիմիական լուսաբանմանը։
Գիտական թեման հարում է բժշկագիտության ժամանակակից պրոբլեմներին` թրոմբոմբոռեզիստենտայնությամբ օժտված ծածկույթներից մինչև նոր սերնդի կորոնար ստենտների մատրիցաների, մասնավորապես, կենսաքայքայվող կենսապոլիմերների, այդ թվում նաև` նոր սերնդի բիոսենսորների ստեղծմանը։ Վերոհիշյալ գիտական հետազոտությունները ուշադրւթյան են արժացել ՄԳՏԿ-ի կողմից։
Մասնակցել է Միջազգային Գիտատեխնիկական կենտրոնի /ISTC/ A-1358, A-1841 նախագծերի աշխատանքներին։
Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կ.Ս. Մարգարյանի կողմից լուրջ աշխատանքներ են կատարվել նաև բուհական ծրագրերի շրջանակներում։ Նրա կողմից ստեղծվել է միջազգային կրթական չափորոշիչներին համապատասխանող նոր ծրագրեր «Թունագիտական քիմիայի» և «Դեղերի թունագիտություն» առարկաների համար։ Ներկայումս ստեղծված դասագրքերով և դրանց թարգմանությունների հիման վրա ընթանում է երկու դիսցիպլինների դասավանդումը ԵՊԲՀ ֆարմացիայի ամբիոնում` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Կ.Ս. Մարգարյանի կողմից մշակվել և իրականացվել է «Ոչ ստանդարտ» տիպի դասերի կազմակերպում, որի հիմքում գործարար խաղի` որպես «Ակտիվ իմացության» մեթոդն է։
Հեղինակ է ՀՀ ԿԳՆ–ի կողմից հաստատված 2 դասագրքերի՝
1.«Թունագիտություն»-2015թ.
2.«Թունաբանական քիմիա»-2008թ.
Հեղինակ և համահեղինակ է՝ 3 ուսումնական ձեռնարկների և 12 գիտամեթոդական ցուցումների։
Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019թ. ՀՀ ԲՈԿ-ի «Տեսական բժշկության» 026 մանագիտական խորհրդի անդամ,
2011-2013թթ.կատարել է փորձագետի պարտականություններ ԳՊԿ-ում,
2005-2013թթ.- ԵՊԲՀ դեղագիտական առարկաների ուսումնամեթոդական խորհրդի անդամ։
2005 թվականին պարգևատրվել է ԵՊԲՀ պատվոգրով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կարինե Մարգարյան»։ www.bok.am։ Վերցված է 2021-01-29
- ↑ ysmu.am https://ysmu.am/hy/main/update_your_browser/։ Վերցված է 2021-01-29
- ↑ «Տարբեր մոնոմերների վրա պոլիմերների և պոլիմերային ծածկույթների էլեկտրասինթեզ և հատկությունների ուսումնասիրություն | ԲՈԿ - Supreme Certifying Committee»։ www.bok.am։ Վերցված է 2021-01-29