Կարինե Գևորգյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարինե Գևորգյան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գևորգյան Կարինե Վլադիմիրի (ծնվել է 1956 թվականին, գյուղ Խաչաղբյուր (ՀՀ Գեղարքունիքի մարզ), մահացել է 1993 թվականին Մաղավուզում (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ։

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (19821982-1992 թվականներին աշխատել է «Նաիրիտ» զիտարատադրական միավորումում։ 1992-1993 թվականներին մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի (Գետավան, Հաթերք, Մարաոնգի ջրամբար, Մեծշեն, Մաղավուզ և այլն), Քելբաջարի (Օմարի լեռնանցք) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, բուժօգնություն ցույց տվել ազատամարտիկներին և բռնագաղթածներին։ «Արցախ» հայրենակցական միության վարչության (1988), «Սահմանադրական իրավունք» (1989), «Կանաչներ» (1991) միությունների անդամ։

Թաղված է Եռաբլուրում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։