Կարինե Աղեկյան
Կարինե Աղեկյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1958 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 29, 2021 (62 տարեկան) |
Գերեզման | Եռաբլուր |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | ազատամարտիկ |
Կարինե Պարսամի Աղեկյան (փետրվարի 10, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 29, 2021), հայ ազատամարտիկ, առաջին կապային թեթև ատլետ, դիպուկահար, Արցախյան երեք պատերազմների մասնակից[1]։
Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1979)։
1989-1994 թվականներին տարբեր կամավորական ջոկատների կազմերում մասնակցել է ՀՀ Իջևանի, Գորիսի (Շուռնուխ, Գոփս-Կապա մայրուղի, «Գազի պոստ» և այլն ) և Արցախի Կուբաթլուի, Զանգելանի, Ֆիզուլիի (Հորադիզ, Աբդուռահմանլի) շրջանների ինքնապաշտպանկան և ազատագրական մարտերին։ Բազմիցս վիրավորվել է, ապաքինվել և վերադարձել մարտադաշտ։ 1993 թվականից ընտանիքով բնակվել է Քաշաթաղի շրջանի ազատագրված Աղավնո գյուղում։
Մահացել է 2021 թվականի հունվարի 29-ին՝ սրտի կաթվածից[2]։ Ամփոփված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում[2][1]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ««Մինչեւ վերջ էլ մնաց Աղավնո գյուղում». Արցախյան 3 պատերազմների մասնակից Կարինեին հուղարկավորեցին զինվորական կարգով»։ News.am։ հունվարի 31, 2021։ Վերցված է փետրվարի 2, 2021
- ↑ 2,0 2,1 «Մինչև վերջ Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի իր տնից Կարինեն դուրս չեկավ, դիրքերում էր, սահման էր պաշտպանում․թուրքի գնդակից փրկվեց, բայց, կապիտուլյացիայի հարվածից զարկվեց»։ ankakh.com։ փետրվարի 1, 2021։ Վերցված է փետրվարի 2, 2021
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |