Կարիմ Ադեյեմի
Կարիմ Ադեյեմի գերմ.՝ Karim Adeyemi | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 18, 2002[1][2] (24 տարեկան) | ||
| Ծննդավայր | Մյունխեն, Գերմանիա[1] | ||
| Հասակ | 1,76 մետր | ||
| Դիրք | հարձակվող և եզրային հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Կարիմ Դավիդ Ադեյեմի (գերմ.՝ Karim David Adeyemi; հունվարի 18, 2002[1][2], Մյունխեն, Գերմանիա[1]), գերմանացի ֆուտբոլիստ, Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադեյեմին գերմանական «Ֆորստենրիդ», «Բավարիա», «Ունտերհահինգ» և ավստրիական «Ռեդ Բուլ» ակումբների սան է: Խաղային պրակտիկա ստանալու համար նա սկսել է հանդես գալ վերջինիս «Լիֆերինգ» ֆարմ ակումբում։ 2020 թվականի փետրվարի 20-ին Մայնի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի խաղում Կարիմը նորամուտը նշեց հիմնական կազմում[3]։ Հունիսի 3-ին «Ռապիդի» դեմ խաղում նա նորամուտը նշեց ավստրիական Բունդեսլիգայում[4]։ Նույն թվականի հուլիսի 1-ին «Շտուրմի» դեմ խաղում Կարիմը խփեց իր առաջին գոլը «Ռեդ Բուլի» կազմում[5]։
2022 թվականի մայիսի 10-ին Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի մասին, որը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը, իսկ գործարքի գումարը կազմել է 30 միլիոն եվրո[6]։
2024 թվականի հոկտեմբերի 1-ին Չեմպիոնների լիգայի խաղում (7:1) հեթ-տրիկ է կատարել «Սելտիկի» դարպասը: Գերմանիայի վերջին ֆուտբոլիստը, ով հեթ-տրիկի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայում, Սերժ Գնաբրին էր, ով Ադեյեմիից ուղիղ 5 տարի առաջ երեք գնդակ խփեց:
Կարիերան ազհային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականին Գերմանիայի պատանեկան հավաքականի կազմում Ադեյեմին Իռլանդիայում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Մրցաշարում նա խաղացել է Իսպանիայի[7] և Ավստրիայի թիմերի դեմ խաղերում[8]։
2021 թվականին Գերմանիայի երիտասարդական հավաքականի կազմում Ադեյմին դարձել է Հունգարիայում և Սլովենիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող։ Մրցաշարում նա մասնակցել է Դանիայի[9], Նիդերլանդների[10] և Պորտուգալիայի թիմերի դեմ խաղերին[11]։ 2021 թվականի սեպտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականի դեմ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում Ադեյմին իր նորամուտը նշեց Գերմանիայի գլխավոր հավաքականում[12]։ Նույն խաղում Կարիմը խփեց իր առաջին գոլը ազգային թիմի կազմում։
Գոլեր Գերմանիայի հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]| # | Ամսաթիվ | Անցկացման վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1. | Սեպտեմբերի 5, 2021 | «Մերսեդես-Բենց Արենա», Շտուտգարտ, Գերմանիա | 6:0 | 6:0 | ԱԱ-2022-ի ընտրական փուլ. J խումբ |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիմը ծնվել է Գերմանիայում՝ նիգերիացու և ռումինուհու ընտանիքում[13]։
Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ելույթներ | Առաջնություն | Գավաթներ | Եվրագավաթներ | Այլ | Ընդհանուր | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
| Լիֆերինգ | Երկրորդ լիգա | 2018/19 | 20 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 20 | 6 |
| 2019/20 | 14 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 9 | ||
| 2020/21 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||
| Ընդհանուր | 35 | 15 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 35 | 15 | ||
| Ռեդ Բուլ (Զալցբուրգ) | Բունդեսլիգա | 2019/20 | 10 | 1 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 12 | 1 |
| 2020/21 | 29 | 7 | 4 | 1 | 5 | 1 | 0 | 0 | 38 | 9 | ||
| 2021/22 | 29 | 19 | 5 | 0 | 10 | 4 | 0 | 0 | 44 | 23 | ||
| Ընդհանուր | 68 | 27 | 10 | 1 | 16 | 5 | 0 | 0 | 94 | 33 | ||
| Բորուսիա (Դորտմունդ) | Բունդեսլիգա | 2022/23 | 24 | 6 | 2 | 1 | 6 | 2 | 0 | 0 | 32 | 9 |
| 2023/24 | 21 | 3 | 1 | 0 | 12 | 2 | 0 | 0 | 34 | 5 | ||
| 2024/25 | 15 | 3 | 1 | 0 | 7 | 5 | 0 | 0 | 23 | 8 | ||
| Ընդհանուր | 60 | 12 | 4 | 1 | 25 | 9 | 0 | 0 | 89 | 22 | ||
| Ընդհանուր կարիերայի ընթացքում | 163 | 54 | 14 | 2 | 41 | 14 | 0 | 0 | 218 | 70 | ||
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռեդ Բուլ» Զալցբուրգ
- Ավստրիայի չեմպիոն (3)՝ 2019/20, 2020/21, 2021/22
- Ավստրիայի գավաթակիր (3)՝ 2019/20, 2020/21, 2021/22
Գերմանիա (մինչև 21)
- Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող՝ 2021
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրից Վալտերի ոսկե մեդալ՝ 2019, 2021
- Ավստրիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 2021/22
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիմ Ադեյեմին ստեղծել է բարեգործական հիմնադրամ, որն օգնում է պայքարել Նիգերիայում աղքատության դեմ։ Գործունեությունը նախատեսում է սննդի առաքում կարիքավոր և սպորտային սարքավորումների երեխաներին:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 Salzburgwiki(ավստր․)
- ↑ «Айнтрахт Франкфурт VS. Ред Булл Зальцбург 4:1» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ փետրվարի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Ред Булл Зальцбург VS. Рапид Вена 2:0» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Ред Булл Зальцбург VS. Штурм Грац 5:2» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Karim Adeyemi signs until 2027». bvb.de/eng (անգլերեն). 2022 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Испания (до 17) VS. Германия (до 17) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ մայիսի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Австрия (до 17) VS. Германия (до 17) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Дания (до 21) VS. Германия (до 21) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Нидерланды (до 21) VS. Германия (до 21) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Германия (до 21) VS. Португалия (до 21) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Германия VS. Армения 6:0» (անգլերեն). Soccerway.com. 2021 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Thomas Hummel (2018 թ․ հոկտեմբերի 31). «Wie ein Talent aus Unterhaching zum Millionengeschäft wurde». Süddeutsche Zeitung (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարիմ Ադեյեմի» հոդվածին։ |
| ||||||||||||||
- Հունվարի 18 ծնունդներ
- 2002 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մյունխեն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բորուսիա Դորտմունդի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Լիֆերինգի ֆուտբոլիստներ
- Նիգերիացի ֆուտբոլիստներ
- Ռեդ Բուլ Զալցբուրգի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի հարձակվողներ