Jump to content

Կարիմ-խան Զենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարիմ-խան Զենդ
 
Ծննդյան օր մայիսի 23, 1705(1705-05-23)
Ծննդավայր piruz, Kamazan-e Vosta Rural District, Zand District, Malayer County, Համադանի նահանգ, Իրան
Վախճանի օր մարտի 1, 1779(1779-03-01) (73 տարեկան)
Վախճանի վայր Շիրազ, Իրան
Թաղված Պարս թանգարան
Դինաստիա Զանդերի դինաստիա
Քաղաքացիություն Իրան
Հայր Inaq Khan?
Զավակներ Abol Fath Khan? և Mohammad Ali Khan?

Մուհամադ Կարիմ-խան Զենդ[1] (պարս.՝ کریم خان زند, քրդ.՝ کەریمخانێ زەند, մայիսի 23, 1705(1705-05-23), piruz, Kamazan-e Vosta Rural District, Zand District, Malayer County, Համադանի նահանգ, Իրան - մարտի 1, 1779(1779-03-01), Շիրազ, Իրան), 1763-1779 թվականներին Իրանի կառավարիչ (դե ֆակտո՝ շահ)։ Համարվում է Զենդերի իրանական դինաստիայի հիմնադիրը։

Ծագումով քուրդ է[2]։ Իր անձին երբեք չի վերագրել շահ տիտղոսը, անգամ հրաժարվել է ընդունել թագավորական տիտղոսը։ Փոխարենը օգտագործել է «Վակիլ ադ-Դաուլյա» («Լիազորված պետություն») արտահայտությունը։ Իր մասին ասել է․ «Ես թագավոր չեմ, ես պարզապես սիրում եմ մարդկանց»։ Կառավարել է սեֆյան Իսմայիլ III թագավորի անունից։

Կարիմ-խանի մահից հետո կրկին քաղաքացիական պատերազմ է սկսել։ Իր հետնորդներից ոչ մեկին չի հաջողվել այդ իրավիճակում այդքան արդյունավետ կառավարել պետությունը ինչպես իրեն։ Այդ հետնորդներից վերջինը՝ Լոտֆ Ալի-շահը մահապատժի է ենթարկվել ղաջարական կառավարիչ Աղա Մոհամմադ խան Ղաջարի կողմից, որը և դարձել էր Իրանի միանձնյա կառավարիչ։

Կարիմ-խանը ծնվել է մոտ 1705 թվականին Պարի գյուղում՝ զենդերի ցեղին պատկանող քրդական ընտանիքում[3][4]։ Զենդերը բնակության վայրը հիմնականում Մալայերն է եղել։

1722 թվականին Սեֆյաններին պետությունը կործանման եզրին է եղել․ Սպահանը և Իրանի կենտրոնական և արևելյան հատվածների մեծ մասը բռնագրավվել է աֆղանական Հոտակի դինաստիայի կողմից, այն ժամանակ, երբ ռուսները գրավում էին Իրանի հյուսիսային շրջանում տեղակայված շատ քաղաքներ։ Մոտավորապես նույն ժամանակշրջանում Օսմանյան կայսրությունը օգտվել է Իրանի ծանր իրավիճակից, որպեսզի գրավի արևելյան սահմանամերձ տարածքների մեծ մասը։ Այնտեղ նրանք հանդիպել են տեղի կլանների կոշտ դիմադրությանը, այդ թվում նաև զանդերի, որոնք Մեհդի-հան Զենդի գլխավորությամբ կասեցրել են օսմանյան զորքերի առաջխաղացումը[5]։

1732 թվականին Նադիր շահը վերականգնելով Իրանում սեֆյանների իշխանությունը և դառնալով պետության փաստացի կառավարիչ, արշավել է Իրանի արևմտյան շրջանների՝ Զագրոսի լեռների ուղղությամբ՝ այնտեղ բնակվող ցեղերին հպատակեցնելու նպատակով։ Սկզբում ջախջախել է լոռերին և բախտիարներին, որոնց ստիպել է տեղափոխվել Խորասան։ Ապա Մեհդի-խան Զենդին և իր զորքերին ստիպել է լքել այդ տարածքը և տեղափոխվել Պարի։ Լինելով Իանկ-խան Զենդի և նրա կրտսեր եղբոր Բուդակ-խան Զենդի կառավարության ներքո՝ ողջ մնացածները ստիպված են եղել բռնել գաղթի ճանապարհը[5]։

Իշխանության գալը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ժամանակ անց՝ 1747 թվականին տեղի է ունեցել Նադիր շահի սպանությունը, ինչը զենդերին (Կարիմ-խանի գլխավորությամբ) հնարավորություն է տվել վերադառնալ Իրանում իրենց նախկին տարածքներ։ 1749 թվականին Կարիմ-խանը զորապետ Զաքարիա-խանի հետ դաշինք է կնքել և բախման մեջ մտել բախտիարների առաջնորդ Ալի Մարդան-խան Բախտիարիի հետ, որի նկատմամբ սկզբում հաղթանակ են տարել իսկ հետո պարտություն են կրել և ստիպված են եղել նահանջել Գոլփայեգան քաղաքից։

Սպահան

1750 թվականի գարնանը Ալի Մարդանը փորձեր է ձեռնարկել սեֆյանների նախկին մայրաքաղաք Սպահանը գրավելու համար, սակայն ապարդյուն։ Հետո Գոլփայեգան սուրհանդակներ է ուղարկել իրենց տարածաշրջանային հակառակորդների մոտ, որոնց թվում են եղել Կարիմ-խանը և Զաքարիա-խանը, որոնք ընդունել են նրա հետ ուժերը միավորելու առաջարկը, ինչի արդյունքում զորքի քանակը հասել է 20,000-ի[6]։ 1750 թվականի մայիսին նրանք հարձակվել են Սպահանի ուղղությամբ․ քաղաքապետ Աբու-լը-Ֆատհ խան Բախտիարին և այլ բնակիչներ հավաքավել էին դիմադրություն ցույց տալու նպատակով, սակայն Ալի Մարդանի խելամիտ առաջարկներից հետո համաձայնել են հանձնվել և դաշնակցել նրանց հետ[6]։ Աբու-լը-Ֆատհը՝ Ալի Մարդանի և Կարիմ-խանի հետ արևմտյան Իրանում միություն են կազմավորել Սեֆյանների դինաստիայի վերականգնման քողի տակ՝ 17-ամյա սեֆյան արքայազն Աբու Տուրաբին դարձնելով մարիոնետային կառավարիչ[6]։

Կարիմ-խանի արծաթե մետաղադրամը

Մինչդեռ Կարիմ խանը կառավարիչ է եղել, Իրանը վերականգնվել է 40-ամյա պատերազմից հետո՝ պատերազմող երկրում ապահովելով հանգստության, անվտանգության, խաղաղության և բարգավաճման զգացումներ։ 1765-1779 թվականները նշանավորվել են Զենդերի իշանության բարգավաճմամբ։ Իր կառավարման տարիներին վերականգնվել են Բրիտանիայի հետ հարաբերությունները։ Շիրազը դարձնելով երկրի մայրաքաղաք, հրաման է տվել այնտեղ մի քանի ճարտարապետական կառույցների նախագծեր իրականացնել։ Կարիմ-խանը մահացել է 1779 թվականի մարտի 1-ին՝ ամենայն հավանականությամբ տուբերկուլոզից։ Հուղարկավորվել է «Նազարի այգում», որը հիմա հայտնի է որպես Պարս թանգարան։

Կարիմ-խանի մահից հետո քաղաքացիական պատերազմ է սկսել. Զաքի-խանը, որը դաշանկցում էր Ալի-Մուրադ-Խան Զենդի հետ, Կարիմ-խանի կրտսեր որդուն՝ Մոհամմադ Ալի-խան Զենդին նշանակել է Զենդերի նոր կառավարիչ, իսկ Շեյխ Ալի-խանը և Նազար Ալի-խանը, այլ ազնվական մարդկանց հետ աջակցել է Կարիմ-խանի ավագ որդուն՝ Աբոլ-Ֆաթհ-խան Զենդին։ Դրանից անմիջապես հետո Զաքի-խանը սպանել է Շեյխ Ալի-խանին և Նազար Ալի-խանին[7]։

Կարիմ-խանը իտալացի երաժիշտ Նիկոլո Գաբրիելայի դի Կվերչիտայի գրած մելոդրամային գլխավոր հերոսն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Керим-Хан Зенд / В. Н. Зайцев // Канцелярия конфискации — Киргизы. — М. : Большая российская энциклопедия, 2009. — С. 598. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 13). — ISBN 978-5-85270-344-6.
  2. Коллектив авторов Курды. Легенда Востока / В.В. Наумкин, И.Ф. Попова. — Россия: Газпром нефть, Издательская группа «Арбор», 2018. — С. 17. — 450 с.
  3. Perry, John R. (2010). "Zand dynasty". Encyclopaedia Iranica, Vol. XV, Fasc. 6. Արխիվացված 2021-02-25 Wayback Machine
  4. ...the bulk of the evidence points to their being one of the northern Lur or Lak tribes, who may originally have been immigrants of Kurdish origin., Peter Avery, William Bayne Fisher, Gavin Hambly, Charles Melville (ed.), The Cambridge History of Iran: From Nadir Shah to the Islamic Republic, Cambridge University Press, 1991,
  5. 5,0 5,1 Perry 2012, p. 18.
  6. 6,0 6,1 6,2 Perry 1991, p. 66.
  7. Perry 1991, p. 93.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարիմ-խան Զենդ» հոդվածին։