Կարիկի և Վալյայի անհավանական արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարիկի և Վալյայի անհավանական արկածները
ռուս.՝ Необыкновенные приключения Карика и Вали
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակYan Larri?
Երկիր ԽՍՀՄ
Բնագիր լեզուռուսերեն
ՀրատարակչությունДетская литература
Հրատարակվել է1937
Թվային տարբերակlib.ru/TALES/LARRI/karri.txt

«Կարիկի և Վալյայի անհավանական արկածները» (ռուս.՝ Необыкновенные приключения Карика и Вали), գրող Յան Լարիի գիրքը[1], որը պատմում է երեխաների անհավանական ճանապարհորդության մասին։ Զվարճալի արկածային ձևով գրողը պատմում է բույսերի և միջատների մասին։ Գրել է 1937 թվականին, վերահրատարակվել է մի քանի անգամ։ 1987 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը, իսկ 2005 թվականին՝ համանուն մուլտֆիլմը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիկը[2] և Վալյան քույր և եղբայր են։ Վալյան թեթևամիտ և լալկան է, իսկ Կարիկը համարձակ է և ունի հումորի զգացում։

Մի օր պրոֆեսոր Իվան Ենոտովը մի էլիքսիր է ստեղծում և կանչում երեխաներին մասնակցելու դրա առաջին փորձարկմանը։

Լաբորատորիա հասնելով` երեխաները չեն գտնում պրոֆեսորին և խմում են էլիքսիրը` մտածելով, որ դա լիմոնադ է (էլիկսիրը հաճելի հոտ ուներ և համեղ էր, ինչպես գազավորված ըմպելիքը)։ Էլիքսիրի ազդեցությամբ նրանք հարյուր անգամ փոքրանում են։ Նրանք բարձրանում են պատուհանի գոգին ընկած սատկած ճպուռի վրա հուսալով, որ պրոֆեսորը կվերցնի ճպուռին և կտեսնի նրանց մանրադիտակով, սակայն հանկարծ պարզվում, որ ճպուռը ողջ է և թռչում է` նրանց իր հետ տանելով։ Վերադառնալով լաբորատորիա` պրոֆեսորը նկատում է, որ գրեթե ամբողջ էլիքսիրը խմել են։ Նա հասկանում է, թե ինչ է պատահել և սկսում է փնտրել երեխաներին` իր հետ վերցնելով մեծացնելու փոշին։ Խոտերի մեջ թաքցնելով փոշիով տուփը և ձողով նշելով դրա տեղը` պրեֆեսորը խմում է մնացած էլիքսիրը և գնում է երեխաներին փնտրելու խոտերի մեջ։ Ի վերջո դա նրան հաջողվում է, նրանք գնում են մեծացնող փոշով արկղի մոտ։ Բայց նրանք չգիտեն, թե որքան սարսափելի և հետաքրքիր արկածներ են նրանց սպասում...

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գիրքը «Альдебаран» գրադարանում». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  2. Ամբողջական անունն Օսկա է, որը հնչում է միայն ֆիլմում, իսկ գրքում չի հիշատակվել

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]