Կարիխոս էկոլոգիական կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարիխոս էկոլոգիական կայան
Estação Ecológica de Carijós
Տեսակէկոլոգիական կայան
Կազմված էԱնտլանտյան անտառ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՍանտա Կատարինա
Հիմնվել է1987
Մակերես759 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Կարիխոս էկոլոգիական կայանը գտնվում է Բրազիլիաում
Կարիխոս էկոլոգիական կայան

Կարիխոս էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação Ecológica de Carijós), ափամերձ ծովային էկոլոգիական կայան Բրազիլիայի Սանտա Կատարինա նահանգի Ֆլորիանոպոլիս քաղաքում։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիխոս էկոլոգիական կայանը հիմնադրվել է 1987 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ՝ ընդգրկելով 7.5933 քառակուսի կիլոմետր տարածք Ֆլորիանոպոլիս մունիցիպալիտետում[1]։ Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիխոս էկոլոգիական կայանը պարունակում է Ատլանտյան անտառ բիոմի մի մասը և լիովին պաշտպանված է։ Նպատակը Սանտա Կատարինա կղզում մանգլենիների էկոհամակարգի պահպանումն է։ Կայանը փակ է հանրության համար, այցելությունները թույլատրվում են միայն բնապահպանական կրթական նպատակներով[1]։ 2009 թվականի դրությամբ էկոլոգիական կայանը հանդիսանում էր «խիստ բնական արգելոց»՝ Բնության պահպանության միջազգային միության Iա կատեգորիայի ներքո[2]։ 2013 թվականին էկոլոգիական կայանը և Վայրի թռչունների հետազոտման և պահպանության ազգային կենտրոնը ներգրավված էին Ֆլորիանոպոլիսի դաշնային կառավարմամբ պահպանման միավորումների վայրի թռչունների առողջության մոնիտորինգում։ Սա տեղական թռչնաֆաունայի հիվանդությունների ու մակաբույծների տարածվածության առաջին համակարգված ուսումնասիրությունն էր[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Esec de Carijós (Portuguese), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 24-ին, Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Estação Ecológica de Carijós (Portuguese), Ministerio do Meio Ambiente, Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Portal Brasil (2013 թ․ դեկտեմբերի 30), Estação Ecológica de Carijós (SC) monitora avifauna local (Portuguese), Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Triana, Elisa (2009 թ․ մայիսի 29), «Strict Nature Reserves in Brazil», The Encyclopedia of Earth, Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին