Կարե (սանրվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դերասանուհի Լիզա Բրուկսը «կարե» սանրվածքով (1926 թվական)։

Կարե (ֆր.՝ carré), միջին երկարության սանրվածք՝ ուղիղ մազափնջով։ Մազերը հարդարվում են ականջից ներքև և ուսերից վերև մեկ գծով։ Բնութագրվում է մազագծի հստակ ուրվագծով։ «Կարե» սանրվածքի ժամանակ կիրառվում է դեպի ներս ուղղված աստիճանավորման մեթոդը[1]։ «Կեղծ կարե» սանրվածքի ժամանակ կիրառվում է դեպի դուրս ուղղված աստիճանավորումը, ինչի հաշվին մազերի ծայրերը նույնպես թեքվում են դեպի դուրս։ «Կարե» սանրվածքն առավել հայտնի է դարձել Առաջին համաշխարհային պատերազմից հետո։

Գոյություն ունի «Կարե» սանրվածքի հետևյալ տեսակները․

  • Առջևից երկար մազափնջով «Կարե»
  • Մազերի ծայրերը դեպի վերև թեքված «Կարե»
  • Կարճ «Կարե»
  • Ձվաձև ուրվագծով
  • Անհամաչափ «Կարե»
  • «Կարե» սանրվածք՝ երկու գույնով։

Սովորական կարեին յուրօրինակություն կարելի է հաղորդել տպավորիչ ներկման շնորհիվ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «What is the difference between a bob and a lob hairstyle?». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]