Կարեն Փեյջ (կերպար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարեն Փեյջ
Deborah Ann Woll at the 2010 SAG Awards.jpg
Կարեն Փեյջ
նկարիչ Ջին Քոլան

Կարեն Փեյջ (անգլ.՝ Karen Page«Marvel Comics»-ի երկրորդական հերոս, ով նաև համարվում է գլխավոր հերոսի սիրած կերպարը: Նա աշխատում էր «Նելսոն և Մյորդոք» իրավաբանական գրասենյակում, որպես քարտուղարուհի:

Առաջին անգամ այս կերպարը հանդես եկավ «Marvel Comics»-ում՝ 2003 թվականին, որտեղ կերպարը մարմնավորում էր Էլըն Փոմփէոն:

Հրատարակության պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Փեյջը ստեղծվել է սցենարիստ Ստեն Լիի և նկարիչ Բիլ Էվերետտոմի կողմից և առաջին անգամ ցուցադրվել է Daredevil #1 -ում (Ապրիլ, 1964): Երկար ժամանակ Կարենի սրտի համար կռվում էին նրա կոլեգաներ Մեդ Մյորդոկը և Ֆոգի Նելսոնը: Daredevil #57-ում (Հոկտեմբեր, 1969) Կարենը իմացավ Մեդի գաղտնիքը և նրանց հարաբերությունները բարդացան: Daredevil #86-ում (Ապրիլ, 1972) Կարենը լքեց «Նելսոն և Մյորդոք» ընկերությունը, որպիսզի սկսի դերասանուհու իր կարիերան:

Կոմիքսի էջերում երեք տարի բացակայելուց հետո Կարենը վերադարձավ Ghost Rider vol 2 #13-ում (Օգոստոս, 1975): Այստեղ կոմիքսի գլխավոր հերոսը ուրվական մրցարշավորդն էր: Այս հերոսը շարունակեց հանդես գալ մինչև #26-ը (Հոկտեմբեր, 1977):

Daredevil #227-ում (Փետրվար, 1986) Կարենը կրկին վերադարձավ որպես հիմնական հերոս և դարձավ Մեդ Մյորդոկի (գլխավոր հերոս) սիրած կերպարը: Գրող Աննա Նոսենթը բարդացրել է Մեդի և Կարենի հարաբերությունները այնտեղ ավելացնելով դրամատիզմ: Աղջիկը սկսեց իր ներդրումը ունենալ գլխավոր հերոսի զարգացվան մեջ: В #259-ում նա օգնում է Մեդին թշնամիների դեմ պայքարում: #263-ում Կարենը նորից լքեց սցենարը և վերադարձավ միայն #294-ին (Հուլիս, 1991):

Կարեն Փեյջը մահացավ Կոմիքսի չար հերոսներից մեկի սրի հարվածից,Daredevil vol 2 #5-ում (Մարտ, 1999):

Մտացածին կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Փեյջը «Նելսոն և Մյորդոք» ընկերությունում տեղավորվեց աշխատանքի որպես Մեդի և Ֆրանկլի Նելսոնի («Ֆեգգի») քարտուղարուհի: Ժամանակի ընթացքում Կարենը սիրահարվեց Մեդին, սակայն դրա հետ մեկտեղ նրա սիրտը գրավել էր նաև սուպերհերոսը: Աղջիկը չգիտեր, որ դա նույն մարդն է : Փեյջը խղճում է Մեդին և տարբեր ձևեր էր փնտրում վերացնել նրա կուրությունը:

Նրան շատ էին առևանգում սուպերհերոսի թշնամիները՝ Ֆիլին և Պուրպուրը: Մի անգամ Կարեն Փեյջը Մեդ Մյորդոքը և Ֆոգգի Նելսոնը առևանգվեցին Ստիլտ Մենի կողմից: Երբ չարագործները Մեդին պարանից ցած գցեցին Կարռնը կարծեց, որ նա մահացել է և հարձակվեց թշնամու վրա: Ապա հայտնվեց սուպեր հերոսը և հաղթեց թշնամուն և փրկեց Կարենին և Ֆոգգիին:

Որոշ ժամանակ անց Կրենը մեկնեց Լոս Անջելես: Այստեղ նա որոշեց սկսել իր դերասանուհու կարիերան և հանդիպեց Ջոնի Բլեյզին: Հետո նրան առևանգեց մահացու չարագործը, որ հետաքրքրված էր իր հոր հետախուզումով: Աղջիկը փրկվեց սուպերհերոսի և ուրվական մրցաշավորդի միջոցով, ովքեր համախմբվել էին մեկ թիմի մեջ:

Ժամանակի ընթացքումը Կարենը ձեռք բերեց թմրամոլություն: Նա նկարահանվեց մի քանի ֆիլմերում և թմրամոլի բիզնեսով զբաղվող վաճառականներին բացեց սուպերհերոսի գաղտնիքը: Այս ինֆորմացիան հասավ մինչև Քինգպիգ: Չնայած այս ամենին Մեդը Կարենն նորից աշխատանքի վերցրեց և նրանք սկսեցին արդարություն հաստատել դժոխային խոհանոցում:

Կարեն Փեյջը մահացավ Կոմիքսի չար հերոսներից մեկի սրի հարվածից: Մեդը գտավ նրա դիակը և խոստացավ վրեժ լուծել:

Այլընտրական վերսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ultimate Marvel[խմբագրել | խմբագրել կոդը]

Ultimate Marvel-ում Կարենն առաջին անգամ կոմիքսում հայտնվեց Ultimate Spider-Man Super Special Vol 1 #1-ում (Հուլիս, 2002)՝ որպես «Նելսոն և Մյորդոք» ընկերության աշխատող:

Chapter One[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ Կարենը հայտնվում է ինչպես Մեդի առաջին սեր, սակայն նրանց հարաբերությունները շատ դժվար ճանապարհով էին ընթանում:

What If?[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այստեղ Կարենը սուպերհերոսի գաղտնիքը վաճառում է թմրանյութերի վաճառքով զբաղվող վաճառականին: Կինգպինը իր ծառաներին ուղարկում է, որպիսզի սպանեն նրան: Կարենին փրկում է Պաուլո անունով մի մարդ: Աղջիկը փախնում է նրանից, սակայն շուտով նա նրան գտնում է եկեղեցում, որտեղ էլ սպանում է: Սա համարվում է կոմիքսի տրամաբանական շարունակությունը:

Կոմիքսից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էն Ուոլը «Կարատել» ֆիլմում խաղում է Կարենի կերպարը:
  • Կարեն Փեյջ կերպարը հայտնվում է նաև սերիալ «Պաշտպան»-ում, որտեղ դերը կրկին խաղում է Էն Ուոլը:
DeborahAnnWollSDComicConJuly2014.jpg

Ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլըն Փոմփէոն խաղում է Կարենի կերպարը 2003 թվականին նկարահանված «Daredevil» ֆիլմում: