Կարեն Վրթանեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Վրթանեսյան
Ծնվել է1974

Կարեն Վրթանեսյան (1974), հայ-ադրբեջանական հակամարտության քարոզչական հարցերի մասնագետ[1], բլոգեր, Զորակն հիմնադրամի հիմնադիր[2], Ռազմինֆո կայքի կոորդինատոր, ArmenianHouse.org պրոեկտի տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Վրթանեսյանը սերում է Արցախի հայերի տոհմից։ Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 2000 թ. ընտանիքով մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ հիմնադրել է ArmenianHouse.org կայքը, որը սկզբում միայն ռուսերենով էր։ Հետագայում ավելացվեցին նաև հայերեն ու անգլերեն բաժինները։ Մի քանի տարի անց վերադարձել է Հայաստան։

«Զորակն» հիմնադրամի չորս հիմնադիր-հոգաբարձուներից մեկն է 2012 թվականից։ Ըստ news.am կայքի Զորակնը Սերժ Սարգսյանի օրոք հովանավորվել է նախագահականի կողմից[3]։ Չլինելով Թավշյա հեղափոխության կողմնակից՝ Կարեն Վրթանեսյանը պարբերաբար եղել է ցույցերին` դրանք արձանագրելու համար։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Հայազն կուսակցության և Զորակն հիմնադրամի միջև տեղի ունեցավ կոնֆլիկտ, ինչի հետևանքով դանակահարվեց Գրիգոր Ամիրյանը։ Հայազն կուսակցությունը հայտարարություն տարածեց, որում ասվում էր. «Իրականում, Կարեն Վրթանեսյանի գլխավորած խմբի հիմնական թիրախներն էին «Հայազնի» անդամներ Դավիթ Խոսրովյանը և Արմեն Մկրտչյանը»[3]։

Ինչպես նշում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն՝ Ռազմինֆո կայքը և Զորակնը (համաձայն վերջինի հաշվետվության) ֆինանսավորում է ստացել ռուսական բանակի միջոցներից և երբևէ չի անդրադարձել ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ կապված բացասական միջադեպին, տիրապետել է ՀՀ գաղտնի տեղեկատվության։ Razm.info-ի գլխավոր խմբագիր Կարեն Վրթանեսյանը դրան պատասխանել է, որ 2015–16 թվականներին ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի հետ օրինական պայմանագիր են կնքել, «համաձայն որի հարևան որոշ երկրների էլեկտրոնային մամուլի շաբաթական տեսություն ենք կազմել, ուղարկել»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Армянская молодежь склоняется к западному образу жизни": интервью Карена Вртанесяна. БАКУ, 19 июля 2010, 20:14 — REGNUM
  2. «Մեր մասին | Զորակն». Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  3. 3,0 3,1 «Զորակնը» դիմելու է միջոցների՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար 30.01.2014
  4. Ռուսական բանակը ֆինանսավորել է Razm.info կայքը Forrights.am 2018

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]