Կարեն Սվասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Կարեն Սվասյան
Karen-swassjan.jpg
Ծնվել էհունվարի 2, 1948(1948-01-02) (72 տարեկան) Թբիլիսի, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Ուղղությունanthroposophy?[1]
Մասնագիտությունհեղինակ, թարգմանիչ, փիլիսոփա, համալսարանի պրոֆեսոր, գրականագետ, պատմաբան և cultural historian
Հաստատություն(ներ)Լեոպոլդի և Ֆրանցի անվան Ինսբրուքի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան

Կարեն Սվասյան (հունվարի 2, 1948(1948-01-02), Թբիլիսի, ԽՍՀՄ), ժամանակակից փիլիսոփայական մտքի ականավոր դեմքերից է։[փա՞ստ] Նրա ուսումնասիրությունների առարկան փիլիսոփայության պատմությունն է, մշակութաբանությունը և ճանաչողության տեսությունը։ Անգնահատելի է նրա կատարած աշխատանքը գրականագիտության և թարգմանության ասպարեզներում։ Նա այն սակավաթիվ փիլիսոփաներից է, ում միտքը նոր լիցք է հաղորդում և նորանոր հեռանկարներ է բացում ժամանակակից փիլիսոփայության և անտրոպոսոֆիական գիտության ասպարեզում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954-1965 թթ. սովորել է Երևանի միջնակարգ դպրոցներից մեկում։ 1965-1970 թթ. Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետում ուսանել է փիլիսոփայություն, ինչպես նաև անգլիական, ֆրանսիական և գերմանական բանասիրություն։ 1971 թվականից աշխատանքի է անցել ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում։ 1978 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Ա. Բերգսոնի ինտուիտիվ փիլիսոփայության գեղագիտական էությունը» թեմայով, իսկ 1981 թվականին դարձել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր («Խորհրդանիշի խնդիրը ժամանակակից փիլիսոփայության մեջ»)։ 1985 թվականից Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր է։ 1990 թվականին կազմել, որոշ գործեր թարգմանել, ծանոթագրել և իր առաջաբանով Մոսկվայում հրատարակել է Ֆրիդրիխ Նիցշեի երկերի հանրահռչակ երկհատորյակը, որով նա սկիզբ է դրել ռուս իրականության մեջ հեղափոխությունից հետո ընդհատված նիցշեագիտության վերականգնմանը։ 1992 թվականին տեղափոխվել է Շվեյցարիա: 1994 թ. Բոննում արժանացել է Ա. Ֆ. Հումբոլդտի անվան մրցանակին։ 1997 թվականին հրավիրվել է Ինսբրուքի համալսարան՝ իբրև պրոֆեսոր, ուր փիլիսոփայության և սլավիստիկայի ֆակուլտետում դասավանդել է ճանաչողության տեսություն, սիմվոլի և գեղարվեստական թարգմանության տեսություն։ Այժմ ապրում և ստեղծագործում է Բազելում: Դասախոսություններ է կարդում Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Ռուսաստանում: Գրում է գերմաներեն և ռուսերեն։ Կ. Սվասյանի յուրաքանչյուր նոր գիրք փիլիսոփայական շրջանակներում ընդունվում է իբրև երևույթ։ Ուղենշային են նրա «Անասացության ձայներ» - «Голоса безмолвия» (Երևան 1984), «Եվրոպական գիտության գոյավորումը» - «Становление европейской науки» (Երևան, 1990), «Եվրոպա: Երկու մահախոսական» - «Европа. Два некролога» (Մոսկվա, 2003), «Ապանույնականացումներ» - «Растождествления», (Մոսկվա, 2006), «Մարդը նույնականացումների լաբիրինթոսում» - «Человек в лабиринте идентичностей», (Մոսկվա, 2009) գրքերը։ Առաջինն է ամբողջությամբ ռուսերեն թարգմանել Ռ. Մ. Ռիլկեի «Սոնետներ Օրփեոսին» շարքը։

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կ. Սվասյանի փիլիսոփայական հայացքների համար բնութագրական է դրանց առնչակցությունը մի կողմից փիլիսոփայության և մշակույթի պատմությանը, մյուս կողմից՝ փիլիսոփայական-անտրոպոլոգիական հիմնախնդրին։ Ըստ այդմ ինքը՝ փիլիսոփայության պատմությունը դիտարկվում է իբրև գիտակցության ճակատագրերի պատմություն, բայց ոչ թե՝ հեգելյան-երևույթաբանական հայեցակետով ընդհանրապես գիտակցության, այլ ավելի շուտ՝ Է. Հեկկելի՝ ինչ-որ հաջորդական և առավել բարձր՝ հոգևոր մակարդակով շարունակվող արարչության բնական պատմության իմաստով։ Այսպես հասկացված՝ նախասոկրատականներից և Պլատոնից մինչև Հարտման, Շտիռներ և Նիցշե ձգվող փիլիսոփայության նպատակը ոչ թե աշխարհը իմաստավորելն է, այլ – դրա միջոցով – մարդկային անհատականության ինքնաբացահայտումը և ինքնազարգացումը։ Եթե զարգացման տեսության իմաստով արարչագործության պսակը մարդն է՝ իբրև կենսաբանական առանձնյակ, ապա անխուսափելիորեն բարձրանում է մարդու՝ իբրև այդպիսինի մեջ արարչագործության պսակի հարցը։ Այդ հարցը՝ իր՝ մարդու մեջ, ի՞նչն է բարձրակետում բուն մարդկայինը, ինչպես որ բուն մարդկայինն է բարձրակետում զուտ բնութենականը, - մատնացուցում է բացառապես մի բան՝ մտածողությունը: Մտածողությունը (հոգևորապես) բարձրագույնն է մարդու մեջ, այնպես, ինչպես (կենսաբանական) մարդը բարձրագույնն է բնության մեջ։ Այս առումով փիլիսոփայության պատմությունը հարում է արարման պատմությանը և շարունակում է այն։ Սա նշանակում է. եթե զարգացման տեսությունը (թեմատիկորեն) պատկանում է փիլիսոփայության պատմությանը, ապա սոսկ այն պատճառով, որ փիլիսոփայության պատմությունն էլ իր հերթին պատկանում է (գոյաբանորեն) զարգացմանը՝ իբրև նրա բարձրագույն և կատարյալ աստիճանը։ Այս կերպ շարունակված և հոգևոր անտրոպոլոգիայի մեջ դուրս բերված,- մարդը իբրև բնության բարձրագույն անդամ, մտածողությունը իբրև մարդու բարձրագույն անդամ,- վճռական է դուրս գալիս վերջին հարցը, որտեղ Հեկկելի բնական պատմության անտրոպոգենեզը` աճելով անցած փիլիսոփայության պատմության` իբրև այդպիսինի պնևմատոգենեզի մեջ, սրբագրվում և պոտենցավորվում է Մաքս Շտիռների բացարձակ անհատապաշտությամբ. եթե մտածողությունը բարձրագույնն է մարդու մեջ, ապա զարգացման ուղին Շտիռներից հետո,- ում համար մարդը կամ դատարկ բան է, կամ կոնկրետ ոմն,- սրվում է հետևյալ հարցով. ո՞ւմ մտածողությունը։ Պատասխանը նույնական է Պարմենիդեսից մինչև Սարտր փիլիսոփայության պատմության կենտրոնական խնդրի լուծմանը. փիլիսոփայի մտածողությունը, որը կկարողանար հաղթահարել մտածողության և գոյության միջև, էսսենցիայի և էկզիստենցիայի միջև hiatus-ը,- նրա միջև, ինչը նա մտածում է, և նրա, ինչ նա կա։ Նման փիլիսոփայի որոնումը, որ որոշարկում է Կարեն Սվասյանի փիլիսոփայական հետաքրքրությունների ողջ շրջանակը, պատմա-փիլիսոփայական տարածությունում երկար դեգերումներից հետո (հիմնական փուլերը. Հերակլիտոս, Պլատոն, Արիստոտել, Որոգինես, նեոպլատոնականություն, Աբելյար, Աքվինացի, Դեկարտ, Լայբնից, Կանտ, գերմանական իդեալիզմ, Շտիրներ, Հարտման, Նիցշե, Հուսեռլ) նրան հանգեցրեց Ռուդոլֆ Շտայների աշխարհայեցողությանը, ում «փիլիսոփայական» ճակատագիրը համընկավ նրա «մասնավոր» ճակատագրին։ Այս խնդիրը իր առավել արտահայտիչ արտահայտությունն է գտել Փիլիսոփայական հանրագիտարանի համար գրված նրա «Անտրոպոսոֆիա» հոդվածում։

Պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հումբոլդտի անվան մրցանակ, 1994:
  2. Ռուսաստանի ԳԱ փիլիսոփայության ինստիտուտի հայտարարած փիլիսոփայական աշխատությունների մրցույթի Առաջին տեղը, 2009:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն

Գերմաներեն

  • Zur Geschichte der Zukunft. Drei Essays. Verlag für Anthroposophie, Dornach 2009, ISBN 978-3-03769-019-2
  • Aufgearbeitete Anthroposophie. Eine Geisterfahrt, Verlag am Goetheanum, Dornach 2007; 2. erweiterte Aufl.: Dornach 2008, ISBN 978-3-7235-1324-8
  • Rudolf Steiner. Ein Kommender, Verlag am Goetheanum, Dornach 2005, ISBN 3-7235-1259-3
  • Anthroposophische Heilpädagogik. Zur Geschichte eines Neuanfangs, Verlag am Goetheanum, Dornach 2004, ISBN 3-7235-1206-2
  • (als Herausgeber) Louis M. I. Werbeck: Die Gegner Rudolf Steiners und der Anthroposophie, durch sich selbst widerlegt, Forum für Geisteswissenschaft, Wallisellen 2003.
  • Was ist Anthroposophie?, Verlag am Goetheanum, Dornach 2001, ISBN 3-7235-1115-5 Textauszug (PDF)
  • Das Schicksal heisst: Goethe, Rudolf Geering Verlag, Dornach 1999, ISBN 3-7235-1048-5
  • (als Herausgeber) Karl Ballmer: Umrisse einer Christologie der Geisteswissenschaft. Texte und Briefe, Rudolf Geering Verlag, Dornach 1999, ISBN 3-7235-1072-8
  • Der Untergang eines Abendländers. Oswald Spengler und sein Requiem auf Europa, Heinrich Verlag, Berlin 1998, ISBN 3-932458-08-7
  • (als Herausgeber) Max Stirner: Das unwahre Prinzip unserer Erziehung. Einleitung von Willy Storrer, Nachwort von Karen Swassjan, Rudolf Geering Verlag, Dornach 1997, ISBN 3-7235-0983-5
  • Urphänomene II. Die Zerstörung der Kultur: 1. Streiflichter / 2. Lichtblicke, 2 Bände, Rudolf Geering Verlag, Dornach 1996/1998, ISBN 3-7235-0938-X / ISBN 3-7235-0942-8
  • Urphänomene I. Die Überwindung der Philosophie / Die Umwandlung der Theosophie / Die Erschaffung der Anthroposophie, 3 Bände, Rudolf Geering Verlag, Dornach 1995, ISBN 3-7235-0975-4
  • Nietzsche - Versuch einer Gottwerdung. Zwei Variationen über ein Schicksal, Verlag am Goetheanum, Dornach 1994, ISBN 3-7235-0767-0
  • Die Karl-Ballmer-Probe. Mit zwei Aufsätzen von Karl Ballmer (Co-Autor), Edition LGC, Siegen/Sancey le Grand 1994, ISBN 3-930964-80-5
  • Das Abendmahl des Menschen. Zum hundertsten Geburtstag der ‚Philosophie der Freiheit‘, Verlag am Goetheanum, Dornach 1993, ISBN 3-7235-0710-7
  • Unterwegs nach Damaskus. Zur geistigen Situation zwischen Ost und West, Verlag Urachhaus, Stuttgart 1993, ISBN 3-87838-967-1

Անգլերեն

  • The Ultimate Communion of Mankind: A Celebration of Rudolf Steiner’s Book «The Philosophy of Freedom», ISBN 0-904693-82-1

Հայերեն

ԿԱՐԵՆ ՍՎԱՍՅԱՆ< ՀՈԴՎԱԾՆԵՐ< < ԵՐԵՎԱՆ< ԱՆՏԱՐԵՍ< 2014

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1. ↑ Աղբյուրը: П. В. Алексеев: Философы России XIX-XX столетий. Биографии, идеи, труды. Москва 2002, стр. 858 - 859. - (Воспроизводится с согласия автора статьи.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #120452367 // Gemeinsame Normdatei — 2012—2016.