Կարեն Սարգսյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Սարգսյան (այլ կիրառումներ)
Կարեն Սարգսյան
ԱՀ ՆԳՆ նախարար
 26.01.2021
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան (2003) և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա (2011)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 18, 1980(1980-12-18) (43 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, Արցախ
Քաղաքացիություն  Արցախ
Զավակներ 4
 
Պարգևներ

«Պատիվ» շքանշան, «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ, «Փառքի խաչ «Նոյ»» մեդալ

Կարեն Գրիգորի Սարգսյան (ծնվել է դեկտեմբերի 18-ին, 1980 թվականին, Ստեփանակերտ, Արցախ), Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարար[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004-2006 թթ. – ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության ՕՀՎ 5-րդ բաժնի օպեր-լիազոր։
  • 2006-2007 թթ. – ՀՀ ԿԱ ՀՊԾ ՕՀՎ 13-րդ բաժնի պետ։
  • 2007-2008 թթ. – ՀՀ ԿԱ ՀՊԾ ՕՀՎ Արաբկիրի բաժնի պետ։
  • 2008-2009 թթ. – ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի խորհրդական։
  • 2009-2014 թթ. – ՀՀ ՊԵԿ ՆՀՎ պետի տեղակալ՝ մաքսային ծառայության «մայոր»-ի հատուկ կոչում։
  • 2014-2017 թթ. – Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով[2]։
  • 2017-2018 թթ. - Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում[3]։
  • 2018-2019 թթ. - Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով[4]։
  • 2019 թվականին «Արարիչ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ
  • 2020 թ. - Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում։
  • 2021 թվականի հունվարի 26-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Ներքին գործերի նախարար։
  • 2021 թվականի ապրիլի 15-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել է ԱՀ «Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի» նախագահ[5]։
  • 2023 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով` Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ շնորհվել է գեներալ լեյտենանտի կոչում։

Պարգևներ, շքանշաններ և կոչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 թվականին Միջազգային Ոստիկանության Կորպորացիայի կողմից պարգևատրվել է «Պատիվ» շքանշանով։
  • 2018 թվականին Արցախի Հանրապետության ոստկանության պետի կողմից պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։
  • 2018 թվականին Հայաստանի ԱԻ նախարարի կողմից պարգևատրվել է «Փառքի խաչ «Նոյ»» մեդալով։
  • 2019 թվականին Արցախի Հանրապետության ԱԻՊԾ տնօրենի կողմից պարգևատրվել է «Փառքի խաչ «Նոյ»» մեդալով։
  • 2020 թվականի հոկտեմբերի 30-ին ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Կարեն Սարգսյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում։
  • 2021 թվականի մայիսի 8-ին ԱՀ ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանի հրամանով պարգևատրվել է ԱՀ ԱԱԾ «Մարտական համագործակցության համար» մեդալով։
  • 2021 թվականի հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի N77 հրամանով՝ շնորհվել է «Մարտական համագործակցության համար» մեդալ։
  • 2021 թվականի հոկտեմբերի 30-ին ԱՀ ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանի N169 հրամանով՝ շնորհվել է «Արցախի Հանրապետության անվտանգության գործում ունեցած ներդրումների համար» մեդալ։
  • 2021 թվականի հոկտեմբերի 30-ին ԱՀ Քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի N250 հրամանով՝ շնորհվել է «Համագործակցության համար» մեդալ։
  • 2021 թվականի նոյեմբերի 30-ին Օրինականության ամրապնդման և հանցավորության դեմ պայքարի գործում անձնական ավանդ ներդնելու համար, ինչպես նաև ի նշանավորումն ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա 20-րդ տարեդարձի, Հայաստանի ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել է «Մարտական զորակցություն» մեդալով[6]։
  • 2022 թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի ի թիվ 1248-Ա հրամանով Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտ համագործակցության համար պարգևատրվել է «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով։
  • 2022 թվականի հոկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի թիվ 503 հրամանով Փրկարարի ծառայողի մասնագիտական օրվա, ինչպես նաև բարձր կարգապահության և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու առթիվ՝ պարգևատրվել է ՊԲ հուշամեդալով։
  • 2022 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հրամանով պարգևատրվել է «За участие в миротворческий миссии в Нагорном Карабахе» մեդալով։
  • 2022 թվականի հոկտեմբերի 30-ին «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահի հրամանով՝ 44-օրյա պատերազմի և հետպատերազմյա ժամանակաընթացքում որոնողափրկարարական աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար պարգևատրվել է «ԱՆՄԱՀ ԶԻՆՎՈՐ» հուշամեդալով[7]։
  • Անբարոյակաի վաստակ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արայիկ Հարությունյանն Արցախի ՆԳ նախարարության անձնակազմին է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին». artsakhpress.am. 26 հունվարի, 2021, 12:07.
  2. «Կարեն Սարգսյանը նշանակվել է Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով». president.nkr.am. 2014 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին.
  3. «Նախագահ Սահակյանն ստորագրել է հրամանագրեր». president.nkr.am. 2017 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 29-ին.
  4. «ԱՀ Նախագահն ստորագրել է մի շարք հրամանագրեր եւ հաստատել կառավարության որոշումներ կադրային հարցերով». president.nkr.am. 2018 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին.
  5. Կաղապար:Ite web
  6. «Համակարգի մի խումբ ծառայողներ արժանացել են պետական ու գերատեսչական բարձր պարգևների». police.nk.am.
  7. «ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության կազմավորման 30-րդ տարեդարձի և փրկարար ծառայողի մասնագիտական օրվան նվիրված միջոցառումներին՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մասնակցել են մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից։». ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 9-ին.