Կարեն Ջհանգիրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Ջհանգիրով
Карен Эдуардович Джангиров
Ծնվել է1956
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 27, 2022(2022-09-27)[1]
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուռուսերեն
ԿրթությունՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ
Ժանրերպոեզիա
ԱնդամակցությունWriters' Union of the Donetsk People's Republic?[2]
Կայքkarendjangirov.com

Կարեն Ջհանգիրով (ռուս.՝ Карен Эдуардович Джангиров, 1956, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 27, 2022(2022-09-27)[1]), հայազգի ռուսական բանաստեղծ։

Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը տնտեսագետ-մաթեմատիկոսի մասնագիտությամբ։ 1978 թվականից զբաղվում է ռուսական վերլիբռի մշակմամբ և համակարգմամբ։ Հրապարակվել է կենտրոնական պարբերականներում և ռուսական անթոլոգիաներում։ Կազմել և հրատարակել է վերլիբռի 17 ժողովածու։ Թարգմանվել է տարբեր լեզուներով։ Հիմնադիրն է վերլիբռիստների «Սպիտակ քառակուսի» (1988) խմբի։ Նույն անունով հրատարակել է վերլիբռի առաջին ժողովածուն ԽՍՀՄ-ում։ Հիմնադրել և ղեկավարել է «Ռուսական վերլիբռի ասոցիացիան» (1991)։ Արվեստի նոր տեսակի՝ ТРЕУМ-ի հեղինակն է. այն միախմբում է տեքստը, պատկերը, ձայնը։ «Մենք» խմբի հիմնադիրն ու առաջատարն է, որը զբաղվում է գրականության, արվեստի, հոգեվերլուծության և այլնի կատարելագործմամբ։

1991 թվականին տարագրվել է Լեհաստան, Նորվեգիա, Բելգիա, Ավստրիա։ 1995 թվականից ապրում է Կանադայում[3]։

Կարեն Ջհանգիրովը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծանր է...»; «Խելառվել...»; «Թե մի կողմ նետես...»; «Պատկերելով գրավիչ առարկաներ»; «Հայաստան...»; «Թեթև ու հանգիստ...»; «Նրանք, որ մնացին...»; «Աշխարհում ապրում է...»; «Սոսկ հիմա...»; «Որքան շատ է իմ կոշիկների մեջ...»; «Հարյուրամյակների...»; «Շատ բան կարելի է...»; «Տարիների հետ...»; «Սրտից...»; «Տարօրինակ է...»; «Որքան երկար են աճում խոտերը...»; «Այսպես էլ ապրում ենք...»; «Սահմաններ գծելով...»; «Այնտեղ է սիրտը...»; «Գիտակցությունը...»; «Հոգիդ ծով է անտակ...»; «Կռած յուրաքանչյուր...»; «Տարեցտարի...»; «Կարևոր չէ՝ որքան է...»; «Նրանք, որ փնտրել են...»; «Սովորիր բարձրացնել...»; «Քանի դեռ պատկերում ես...»; «Դուրս գալով անցյալից...»; «Սիրտդ ազատիր ամենայնից...»; «Վերցրու այդ կեղտը...»; «Ընկնելով անդունդը...»; «Թռչուններդ ամփոփիր...»; «Փնտրիր գեղեցկությունն այն...»; «Մի հետևիր նրան»; «Ամենը, ինչ փափագում ես...»; «Մահից խույս տալով...»; «Ծանր է քո բեռը...»; «Տիեզերքի մարմինը...»; «Անցյալում կամաց...»; «Մարդը միայնակ է...»; «Սահմանը կենցաղի...»; «Ամեն առավոտ...»; «Խնձորից խնձոր...»; «Լեռը փնտրում է...»; «Ամենը...»; «Որքան հեշտությամբ են...»; «Պոեզիան»; «Աշխարհը՝ դա փիղ է...»; «Երջանկության բանաձևը»; «Օդը ղողանջում է...»; «Ափ գտած կաթիլը...»; «Մարդը տիեզերքում՝ հանց գնդակը սրտում...»; «Աշխարհի պոչին ագռավները ճռվողում են...»; «Մերկացած վարդը՝ իսկը միանձնուհի...»; «Աղջնակների ներսում այծյամները վազվզում են...»; «Թիթեռի փլվածքում...»; «Ձեռնափի մեջ ընկնելով՝ լեռը...»; «Երեխաները գնդակ են թռցնում, չիմանալով...» «Ներկայի ամենաստույգ սահմանը...»; «Երկաթը, որով խաչել են Քրիստոսին...»: Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 287-307։ Թարգմ.՝ Հրանտ Ալեքսանյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://lgz.ru/article/-44-6858-02-11-2022/lovets-prostranstva/
  2. https://ukraina.ru/exclusive/20201121/1029606895.html
  3. Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 286։