Կարեն Մեսյան
Արտաքին տեսք
| Կարեն Զաքարի Մեսյան | |
|---|---|
| Ծնվել է | 1933 հոկտեմբերի 4 |
| Ծննդավայր | Երևան |
| Մահացել է | նոյեմբերի 7, 2010 (տարիքը 77) |
| Մահվան վայր | ԱՄՆ) |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | ՀԱՊՀ |
| Մասնագիտություն | կինոօպերատոր |
Կարեն Զաքարի Մեսյան (հոկտեմբերի 4, 1933, Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 7, 2010, ԱՄՆ), հայ կինոօպերատոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1956 թվականից եղել է Հայֆիլմի օպերատոր, 1973 թվականից՝ «Երևան» կինոստուդիայի օպերատոր[1]։ Նկարահանել է 10 խաղարկային և 40 վավերագրական ֆիլմեր[2]։ 1990 թվականից բնակվել է ԱՄՆ-ում[3]։
Լավագույն գեղարվեստական ֆիլմերից են՝
- Մեր թաղամասի ձայները, 1960
- «Սարոյան եղբայրներ», 1968, Ա. Գ. Գևորգյանի հետ, ՀՀ պետական մրցանակ՝ 1970
- Մենք ենք, մեր սարերը, 1969
- «Հայրիկ», 1972
- «Աշնան արև», 1977, Գ. Գ. Ավագյանի հետ
վավերագրական ֆիլմեր՝
- «Գառնի», 1966,
- «Իմ Երևան», 1966, ռեժիսոր՝ Կարեն Մեսյան
- «Հակոբ Հովնաթանյան», 1967
- «Դուդուկ», 1975
- «Գևորգ Էմին», 1989
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Կարեն Մեսյան». zarkfoundation.com.
- ↑ «Karen Mesyan». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.