Կարեն Եղիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարեն Արամի Եղիյան
Ծնվել էօգոստոսի 17, 1934 (84 տարեկան)
ԾննդավայրԳանձակ, Ադրբեջան
Ազգությունհայ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունֆիզիկոս
ԱշխատանքԵրևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ

Կարեն Արամի Եղիյան (1934, օգոստոսի 17, Կիրովաբադ, Ադրբեջան), ֆիզիկոս։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1984

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտը։ 1978-1990 թվականներին եղել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տեխնոլոգ, կոմպլեքսային բաժանմունքի պետ։

Աշխատանքները վերաբերում են ինտեգրալային միկրոէլեկտրոնային, ռադիոէլեկտրոնային սարքավորումների տեխնոլոգիական ֆիզիկական, էլեկտրոնային և այլ բաղադրիչների փոխհարաբերությունների, միկրոէլեկտրոնային նոր սարքավորումների տեխնոլոգիական շարժընթացների մշակման հարցերին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005