Կարեն Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Միքայելի Գաբրիելյան
1968 մարտի 12 - 1992 հոկտեմբերի 14
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ,
Մահվան վայրԼՂՀ Սրխավենդ, Ասկերան շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Կարեն Միքայելի Գաբրիելյան (1968 մարտի 12, Ստեփանակերտ1992 հոկտեմբերի 14, Սրխավենդ, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1968 թվականի մարտի 12-ին Ստեփանակերտ քաղաքում։ Թիվ 1 միջնակարգ դպրոցում 8-րդ դասարանն ավարտելուց հետո Բաքվում ստացել է միջնակարգ կրթություն, այնուհետև ուսումը շարունակել Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտում։ Ծառայությունը Խորհրդային բանակում անցել է Վլադիվոստոկ քաղաքում։ Զորացրվելուց հետո դարձել է Ասկերանի պաշտպանական շրջանի ուսանողական ջոկատի հրամանատար, այնուհետև Ասկերանի շրջանի Սառնաղբյուր, Դահրազ, Նախիջևանիկ, Փրջամալ գյուղերի տարածքային հրամանատար։ Զոհվել է 1992 թվականի մարտի 15-ին, Ասկերանի շրջանում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]