Կարեն Ավանեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Ավանեսյան
Ծնվել էսեպտեմբերի 18, 1957(1957-09-18) (66 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԱդրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան (1985)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, կոնֆերանսիե և նմանակող
Պարգևներ և մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
karenavanesyan.ru

Կարեն Գարեգինի Ավանեսյան (սեպտեմբերի 18, 1957(1957-09-18), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական էստրադային արտիստ, կինոդերասան, համերգավար, ծաղրերգու, հումորիստ։ Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2009)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին ավարտել է Բաքվի արվեստի ինստիտուտը։ 1978-1988 թվականներին եղել է Ազկոնցերտի արտիստ։ 1986 թվականին Մոսկվայում մասնակցել է «Պարոդիստների շքերթ» ծրագրին։ 1987 թվականին արժանացել է Էստրադային արտիստների VIII համամիութենական մրցույթի դիպլոմի։ 1990-1998 թվականներին աշխատել է Մաշա Ռասպուտինայի կոլեկտիվում։ 1991-1998 թվականներին աշխատել է որպես ելույթավար Ֆիլիպ Կիրկորովի, Մաշա Ռասպուտինայի, Վալերի Լեոնտևի, Ալեքսեյ Գլիզինի, Իրինա Պոնարովսկայայի մենահամերգներին։ 2021 թվականին եղել է «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Հումորի շքերթ» հեռուստահաղորդման հաղորդավար (Ելենա Ստեպանենկոյի հետ միասին)։ Եղել է Մոսկվայի «Ծուռ հայելի» հումորի թատրոնի դերասան՝ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանի ղեկավարությամբ։ Եղել է հումորային բազմաթիվ հեռուստահաղորդումների մշտական մասնակից[2][3][4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կին՝ Նոննա Ավանեսյան։
  • Որդի՝ Սամվել։
  • Թոռ՝ Մարսել։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարոդիայի օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985 - Գողացել են փեսային - վարսահարդար Աշոտ (Ադրբեջանֆիլմ)
  • 1986 - Սրիկա - Լիմոնադի գործարանի արհմիությունների կոմիտեի քարտուղար (Ադրբեջանֆիլմ)
  • 1992 - Նոր Օդեոն - աշխատակից Արծվիկ Ավիգիմյան / բնակիչ Յակով Խրիստոֆորովիչ
  • 1996 - Իմպոտենտ - Ալիկ, շեյխ
  • 1998 - Ինքնակոչերը (սերիալներ) - Տիգրան Գեորգիևիչ Լեպկո, նոտար
  • 1999 - Դուք կծիծաղեք
  • 1999 - Վերջնագիր - էքստրասենս - վիրաբույժ
  • 2001 - Առողջարանային սիրավեպ։ Չարի - Շալիկո Շալվովիչ
  • 2003 - Օպերատիվ կեղծանուն - Ռուբեն
  • 2003 - Դետեկտիվ ռուսերեն լեզվով - Ռաֆո
  • 2004 - Միայնակ երկինք - բուժվող հիվանդ
  • 2004 - Ադամանդներ Ջուլիետայի համար
  • 2005 - Կյանքը որսի դաշտ է - Վազգեն Ասրիյանց, քրեական հեղինակություն
  • 2006 - Յոթ անգամ չափիր `բժիշկ սեքսոպաթոլոգ Ալբերտ
  • 2006 - Երալաշ, դրվագ «Դիտողական ձեռնարկ» - վաճառող
  • 2010 - Երալաշ, դրվագ «Գրողը» - Պուշկին
  • 2011 - Սարդոստայն-5 - թաղման ծառայությունների խանութի սեփականատեր
  • 2011 - Ալադինի նոր արկածները (ամանորյա մյուզիքլ) - թալանչին
  • 2013 - Խարդախ - Արամ Աշոտի Հարությունյան (Հարություն Հակոբյանի նախատիպը)
  • 2013 - Ծով։ Լեռները. Կերամզիտ - Հասիկ
  • 2015 - Կազակական հեքիաթ - քեռի Սարամ, ավազակների առաջնորդ
  • 2016 - Երալաշ, դրվագ «Փրկիչը» - ջին

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Териков Г. К. «Парад пародий» и другие: (Сценарии эстрад. прогр.). — М.: Искусство, 1991. — 128 с. — (Самодеятельный театр. Репертуар и методика ; 4/91).
  • Териков Г. К. Аванесян Карен Гарегинович // Эстрада России: XX век: Энциклопедия / Отв. ред. Е. Д. Уварова; Ред. кол.: Ю. А. Дмитриев, О. А. Кузнецова, С. М. Макаров, А. Е.
  • Петров; Государственный институт искусствознания. — М.: Олма-Пресс, 2004. — С. 7. — 864 с. — 5000 экз. — ISBN 5-224-04462-6. (в пер.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Карен Аванесян - биография, новости, личная жизнь, фото, видео». stuki-druki.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
  2. «КАРЕН АВАНЕСЯН - Официальный сайт союза юмористов». www.umoristy.ru. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
  3. Аванесян Карен Гарегинович
  4. «Карен Аванесян». Кино-Театр.Ру. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.