Կարեն Ադամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Ադամյան
Ծնվել էփետրվարի 3, 1985(1985-02-03) (39 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (2006), Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա (2009) և Ջորջ Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոն (2010)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կարեն Ավետիքի Ադամյան (փետրվարի 3, 1985(1985-02-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ։ Ունի շարքայինի զինվորական կոչում։ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002-2006 թվականներ - սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը` «Գյուղատնտեսական մեքենաներ և սարքավորումներ» մասնագիտությամբ՝ ճարտարագետի որակավորմամբ։
  • 2006-2009 թվականներ - սովորել և ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան` «Հանրային կառավարում» մասնագիտությամբ, ստանալով մագիստրոսի աստիճան։
  • 2010 թվական Գերմանիայում մասնակցել է Ջորջ Մարշալի անվան անվտանգության ուսուցման եվրոպական կենտրոնի «Խորացված անվտանգություն» ուսումնական դասընթացին։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006-2008 թվականներ - ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Ունի լեյտենանտի կոչում։
  • 2009-2010 թվականներ - եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական։
  • 2011 թվական - ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Նոր Նորքի հարկային տեսչության կանխատեսումների և հավաքագրումների բաժնի առաջին կարգի մասնագետ։
  • 2011-2013 թվականներ - ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արմավիրի տարածքային հարկային տեսչության կանխատեսումների և հավաքագրումների բաժնի հարկային տեսուչ։
  • 2014 թվականի հուլիսի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Տավուշի մարզպետի տեղակալ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԿԱՐԵՆ ԱԴԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.