Կարեն Աբրահամյան (ազատամարտիկ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Աբրահամյան (այլ կիրառումներ)
Կարեն Ալեքսանդրի Աբրահամյան | |
---|---|
![]() | |
հունիսի 9, 1960 - հուլիսի 3, 1992 (32 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Կարեն Աբրահամյան (հունիսի 9, 1960, Հադրութ, Հադրութի շրջան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ - հուլիսի 3, 1992, Ցոր, Հադրութի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարեն Աբրահամյանը ծնվել է 1960 թվականի հունիսի 9-ին Հադրութ ավանում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Հադրութում։ Այնուհետև ավարտել է Վանաձորի շինարարական տեխնիկումի հեռակա բաժինը։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Թիֆլիս քաղաքում։ Զորացրվելուց աշխատել է կոմունալ տնտեսությունում որպես ինժեներ, այնուհետև գյուղի կոլտնտեսությունում որպես աշխղեկ։
Արցախյան շարժման ակտիվ մասնակից էր, եղել դասակի հրամանատար։ Զոհվել է 1992 թվականի հուլիսի 3-ին՝ Ցոր գյուղի ազատագրման ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Հադրութի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կարեն Աբրահամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)