Կարել Ապպել
Կարել Ապպել հոլ.՝ Karel Appel | |
---|---|
![]() | |
Կեղծանուն | Apel, Karel և Appel, Christiaan Karel |
Ծնվել է | ապրիլի 25, 1921[1][2][3][…] |
Ծննդավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ |
Վախճանվել է | մայիսի 3, 2006[4][1][3][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Ցյուրիխ, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Անտվերպեն) և Ամստերդամի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, նկարիչ-փորագրող, muralist, նկարազարդող, բանաստեղծ, խեցեգործ, գծանկարիչ, բեմանկարիչ և վիզուալ արտիստ |
Ոճ | COBRA? և աբստրակտ էքսպրեսիոնիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն, կերամիկական արվեստ[5] և stained glass design? |
Ուշագրավ աշխատանքներ | The Discovery? և Anti-Robot?[6] |
Պարգևներ | |
Անդամակցություն | 8-րդ փողոցի ակումբ |
![]() |
Կարել Ապպել[7] (հոլ.՝ Christiaan Karel Appel, ապրիլի 25, 1921[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ - մայիսի 3, 2006[4][1][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա), նիդերլանդացի նկարիչ, քանդակագործ, գրաֆիկ, «ԿՈԲՐԱ» ավանգարդ խմբի հիմնադիրներից մեկը։ Իր աշխատանքներում համադրել է պատկերավոր և վերացական-էքսպրեսիոնիստական տարրեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարել Ապպելը ծնվել է Ամստերդամում վարսավիրի ընտանիքում և դպրոցն ավարտելուց հետո աշխատել է հոր վարսավիրանոցում[8]: 1940-1943 թվականներին սովորել է Ամստերդամի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում[9]: Վաղ շրջանի աշխատանքներում զգացվում է Մատիսի և Պիկասոյի ազդեցությունը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նկարչի ոճը զգալիորեն փոխվում է՝ գտնվելով պրիմիտիվ արվեստի և ար բրյուտի ազդեցության տակ[9]: 1946 թվականին տեղի է ունենում նրա աշխատանքների առաջին ցուցահանդեսը. նույն թվականին Ապպելը մեկնում է Դանիա, որտեղ ծանոթանում է նկարիչների հետ, որոնք հետագայում դառնում են «ԿՈԲՐԱ» միավորման անդամներ։ 1948 թվականին Կարել Ապպելը և այլ երիտասարդ նիդերլանդացի նկարիչներ ձևավորում են այսպես կոչված Նիդերլանդական փորձարարական խումբը, որին մի քանի ամիս անց միանում են բելգիացի Պիեռ Ալեշինսկին և դանիացի Ասգեր Յորնը։ Նրանց հայրենի մայրաքաղաքների (Կոպենհագեն, Բրյուսել, Ամստերդամ) անվանումների առաջին տառերը կտան խմբին նոր անվանում։ Միավորման նպատակն է դառնում գեղանկարչության միջոցով մարդու բնազդների և ենթագիտակցության արտահայտումը. արտահայտչական միջոցների շարքում են վառ, ճչացող երանգները և ֆանտաստիկ կերպարները[9]:
Այս ժամանակահատվածում Կարել Ապպելը ստեղծում է աղբից և թափոններից ստեղծագործություններ[10]: 1948-49 թվականներով է թվագրվում նրա ամենահայտնի աշխատանքներից մեկը՝ փայտե «Հարցնող երեխաներ» ռելիեֆը (հոլ.՝ Vragende kinderen), որը բաղկացած է փայտի բեկորներից, որոնք ամրացված են հին պատուհանի շրջանակին։ 1948-49 թվականներին Ապպելը կատարել է այս աշխատանքի երեք տարբերակ, որը իրենից ներկայացնում է երեխաների կոպիտ, սխեմատիկ պատկերում դիմակների նման դեմքերով[11]: Ֆիգուրները դիտավորյալ անփույթ ներկված են գուաշով. վառ գույները և «անփույթ» ներկումը ասոցիացիաներ են առաջացնում մանկական ստեղծագործության հետ, որում «ԿՈԲՐԱ» միավորման անդամները տեսնում էին ժամանակակից արվեստի թարմացման և դարերի ընթացքում կուտակված կոնվենցիաներից դրա ազատագրման կարևորագույն աղբյուրը։
1949 թվականին Ապպելը պատվերով ստեղծում է որմնանկար, որում օգտագործում է նույն սյուժեն։ Որմնանկարը պետք է գտնվեր Ամստերդամի քաղաքապետարանի ճաշասենյակի տարածքում, և քաղաքային խորհրդի կոմիտեն հավանություն տվեց նախնական էսքիզին։ 1949 թվականի մարտի 14-ին աշխատանքն ավարտվեց։ Այն առաջացրեց կտրուկ քննադատության ալիք և բազմաթիվ բացասական արձագանքներ, ինչի հետևանքով այն փակվեց 10 տարով[11]:
Ստեղծագործությունը, որը դարձավ հանրային սկանդալի պատճառ, ունի խորը սոցիալական ենթատեքստ։ Նիդերլանդերենում vragende բառը կարելի է մեկնաբանել երկու կերպ՝ «հարցնող» և «(ողորմություն) խնդրող», ուստի ռելիեֆի վրա պատկերված երեխաները, որոնք ուղիղ նայում են դիտողին, պետք է հիշեցնեն հետպատերազմյան Գերմանիայի աղքատության մասին, որի վկան եղել է նաև հենց նկարիչը[11]: Վառ գույները, որոնք խոսում են մանկության ուրախության և անմիջականության մասին, հակադրվում են փայտե ֆիգուրների ոչ մանկական ստատիկությանը և նրանց դեմք-դիմակներին՝ աչքերում սարսափի արտահայտությամբ։ Այս երեխաները նայում են աշխարհին, որը կործանել են մեծահասակները, և դժվար չէ գուշակել, թե կոնկրետ ինչ են նրանք հարցնում՝ «Ինչո՞ւ»։
1950 թվականին Ապպելը տեղափոխվում է Փարիզ։ 1952 թվականին դուրս է գալիս «ԿՈԲՐԱ» միավորումից և միանում ֆրանսիական ինֆորմալիզմի շարժմանը[10]:
Հետագա տարիներին Ապպելը շատ է ճանապարհորդում և այցելում Մեքսիկա, ԱՄՆ, Հարավսլավիա, Բրազիլիա, Ճապոնիա, Չինաստան։ 1964 թվականին ձեռք է բերում ամրոց Օսերի մոտակայքում. երկար ժամանակ ապրում է Նյու Յորքում, Ֆլորենցիայում, Ցյուրիխում։ Նրան է գալիս միջազգային ճանաչումը. մի շարք երկրներում կազմակերպվում են նրա աշխատանքների ցուցահանդեսներ։
Կարել Ապպելը մահացել է իր տանը Ցյուրիխում 2006 թվականի մայիսի 3-ին[10]: Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր տարիներին Ապպելը մոտ էր սյուրռեալիզմին, աբստրակցիոնիզմին, ար բրյուտին։ Նկարչի ոճին բնորոշ է պատկերավորության և վերացարկման համադրությունը, ինչպես նաև կերպարների արտահայտիչ դեֆորմացիան[8]։ Նրան մոտ է կոլաժի տեխնիկան. իր աշխատանքներում նա հաճախ ներառում է այս կամ այն նյութական առարկաները։ Նրա նկարների հիմնական ժանրերն են բնանկարը և դիմանկարը։ «Հարցական երեխաների» սկանդալից հետո Ապպելը սկսեց իրեն բարբարոս անվանել և ամեն կերպ աջակցում էր այդ կերպարին. այսպես, նկարի վրա աշխատելիս նա բառացիորեն «նետում էր» ներկը կտավին և բարձր հառաչում[8]։
1970-ական թվականներից սկսած Ապպելը սկսեց նախապատվությունը տալ քանդակագործությանը որպես ժանրի, որն ավելի լայն հնարավորություններ է տալիս ձևի վրա աշխատելու համար[8]։ Որպես նյութ նա օգտագործում է փայտ, ալյումին, պոլիուրեթան և այլն։
Բացի գեղանկարչությունից և գրաֆիկայից, Կարել Ապպելն աշխատել է որպես նկարիչ դրամատիկական, բալետային և օպերային թատրոնում, ինչպես նաև հանդես է եկել որպես բանաստեղծ և երաժիշտ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Psychopathologisches Notizbuch. Zeichnungen und Gouachen 1948—1950. Bern; Berlin: Verlag Gachnang & Springer, 1997
- Der Machtwille der Planeten / Ich bin der Planet / Du bist der Planet / Wir sind die Planeten. Gedichte aus den Jahren 1941—1996. Bern; Berlin: Verlag Gachnang & Springer, 2000.
Խոստովանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վենետիկի բիենալեի մրցանակ (1954), Գրաֆիկայի միջազգային մրցանակ Լյուբլյանայի բիենալեում (1954), Սան Պաուլուի բիենալեի մեծ մրցանակ (1959), Գուգենհայմի հիմնադրամի միջազգային մրցանակ (1960): Վերջին նշված մրցանակը Ապպելը ստացել է 39 տարեկանում («Կինը ծաղկեփնջով» նկարի համար, որը ստեղծվել էր երկու տարի առաջ) և դարձել է ամենաերիտասարդ նկարիչը, որը երբևէ արժանացել է դրան[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Karel Appel (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Christaan Karel Appel — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.timesonline.co.uk/newspaper/0,,170-2169990,00.html
- ↑ http://www.capriolus.nl/nl/content/appel-karel
- ↑ http://publicartmuseum.net/wiki/Anti-Robot_(Karel_Appel)
- ↑ Встречается также фонетически неоправданное написание Аппель.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 100 художников, 1999, էջ 8
- ↑ 9,0 9,1 9,2 БИЭ, 2012, էջ 188
- ↑ 10,0 10,1 10,2 Karel Appel Foundation
- ↑ 11,0 11,1 11,2 Tate Museum
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- И. Мосин, А. Савельева. Большая иллюстрированная энциклопедия. Мастера живописи. 1000 художников от Возрождения до модернизма / Вып. Редактор С.Ю. Афонькин. — Вильнюс: UAB “Bestiary”, 2012. — С. 188. — 208 с. — ISBN 978-609-456-105-4
- A. Boelke-Heinrichs, A. Czock, J. Dilling, B. Esser, A. Feise 100 художников XX века / Редактор Е.В. Белиоглов. — Челябинск: Урал LTD, 1999. — С. 8-9. — 210 с. — ISBN 5-8029-0037-7
- Claus H. Karel Appel, painter. New York: H.N. Abrams 1962
- Ragon M. Karel Appel: peinture, 1937—1957. Paris: Éditions Galilée, 1988
- Kuspit D.B. Karel Appel sculpture: a catalogue raisonné. New York: H.N. Abrams, 1994
- Lyotard J.F. Karel Appel: Ein Farbgestus. Essay zur Kunst Karel Appels. Bern; Berlin: Verlag Gachnang & Springer, 1998.
- Houts C. van. Karel Appel: de biografie. Amsterdam: Olympus, 2003
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարել Ապպել» հոդվածին։ |
|
- Аппел / М. Н. Соколов // Анкилоз — Банка. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 124. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 2). — ISBN 5-85270-330-3.
- «Фонд Карела Аппеля» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
- Перечень выставок с 1953 г. и музеев, в которых находятся работы художника
- Работы в музеях мира
- Работы online
- «О произведении "Вопрошающие дети" на сайте музея Тейт Британия» (անգլերեն). Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.