Կարդոնա (Ուրուգվայ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Զինանշան
LogoCardona.jpg

ԵրկիրՈւրուգվայ Ուրուգվայ
Հիմնադրված է1903 թ.
ԲԾՄ163±1 մետր
Բնակչություն4600 մարդ (2011)
Փոստային ինդեքսներ75200
Պաշտոնական կայքweb.archive.org/web/20110325140301/http://www.cardona.com.uy:80
##Կարդոնա (Ուրուգվայ) (Ուրուգվայ)
Red pog.png

Կարդոնա (իսպ.՝ Cardona), քաղաք Ուրուգվայի հարավարևմտյան մասում՝ Սորիանո դեպարտամենտում։ Ընկած է Կոլոնիա դեպարտամենտի հետ սահմանագծի մերձակայքում և այդ սահմանագծից այն կողմ գտնվող ու վարչականորեն Կոլոնիա դեպարտամենտի կազմի մեջ մտնող Ֆլորենսիո Սանչես բնակավայրի հետ ձևավորում է մեկ միասնական բնակկենտրոն։ Սորիանո դեպարտամենտի վարչական կենտրոնից՝ Մերսեդես քաղաքից հեռավորությունը մոտավորապես 90 կիլոմետր է, Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյից՝ 148 կիլոմետր։ Մերձակա քաղաքացիական օդանավակայանը գտնվում է Կոլոնիա դել Սակրամենտո քաղաքում։

Կարդոնայի բացարձակ բարձրությունը ծովի մակերևույթից 154 մետր է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը հիմնադրվել է 1903 թվականի հոկտեմբերի 17-ին։ 1910 թվականի ապրիլի 18-ին ստացել է Pueblo-ի (գյուղի), 1953 թվականի հունիսի 12-ին՝ Villa-ի (փոքր քաղաքի)[2], 1963 թվականի հոկտեմբերի 15-ին՝ քաղաքի (Ciudad-ի) կարգավիճակ[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարդահամարի տվյալներով Կարդոնայում ապրում էր 4.600 մարդ[4]։

Տարին Բնակչությունը
1908 2,231
1963 4,110
1975 4,104
1985 3,822
1996 4,579
2004 4,689
2011 4,600

Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay[5]

Քույր քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Veinticinco de Agosto, Uruguay Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2013-05-16 
  2. «LEY N° 11.946»։ República Oriental del Uruguay, Poder Legislativo։ 1953։ Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին։ Վերցված է 5 September 2012 
  3. «LEY N° 13.167»։ República Oriental del Uruguay, Poder Legislativo։ 1963։ Արխիվացված է օրիգինալից 16 February 2015-ին։ Վերցված է 5 September 2012 
  4. «Censos 2011 Cuadros Soriano»։ INE։ 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-23-ին։ Վերցված է 25 August 2012 
  5. «Statistics of urban localities (1908–2004)» (PDF)։ INE։ 2012։ Վերցված է 5 September 2012 (չաշխատող հղում)
  6. General Consul of Uruguay in Barcelona (4 February 2010)։ «Hermanamiento Cardona Catalana y Uruguaya»։ Արխիվացված է օրիգինալից 5 November 2014-ին։ Վերցված է 7 May 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]