Կարգիլ
| քաղաք | ||
|---|---|---|
| Կարգիլ | ||
| 34°33′34″N 76°7′32″E / 34.55944°N 76.12556°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Kargil district? | |
| Հիմնադրված է | հուլիսի 1, 1979 թ. | |
| Մակերես | 14 086 կմ² | |
| ԲԾՄ | 2676±1 մետր | |
| Հեռախոսային կոդ | 1985 | |
| Փոստային դասիչ | 194103 | |
| Պաշտոնական կայք | kargil.nic.in | |
|
| ||
Կարգիլ (հինդի՝ कारगील, հնչյունական՝ kərɡɪl, լադախ․՝ ཀརགིལ ), քաղաք Հնդկաստանի Լադախ նահանգի Կարգիլ շրջանի կենտրոնում։ Լադախում մեծությամբ երկրորդ քաղաքն է Լեխից հետո[1]։ Գտնվում է Դրասից 60, իսկ Սրինագարից՝ 204 կմ հեռավորության վրա, Լեխից 234 կմ դեպի արևմուտք և 1047 կմ հյուսիս՝ մայրաքաղաք Դելիից։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է 2676 մետր բարձրության վրա, Շինգոյի վտակ Սուրուի ափին։ Կարգիլը Հնդկաստանի քաղաքներից Պակիստանի սահմանին ամենամոտ գտնվող քաղաքն է։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարդահամարի տվյալներով[2]՝ քաղաքում ապրում է 16338 մարդ, որոնց 61,7 %-ը՝ տղամարդիկ և 38,3 %-ը՝ կանայք։ Գրագետ է բնակչության 75,5 %-ը, որը բարձր է հանրապետության միջին ցուցանիշից (63 %)։ Տղամարդկանց շրջանում գրագիտությունը 85 % է, իսկ կանանց շրջանում՝ 59 %։ Քաղաքի բնակչության կազմում 9,6 %-ը մինչև 6 տարեկան երեխաներն են։
Բնակչությունը ներկայացնում է դարդերի և տիբեթցիների խառնուրդից ծագած էթնոսները։ Բնակչությունը հավատարիմ է եղել Տիբեթական բուդդայականությանը ընդհուպ մինչև XIV-XV դարեր, երբ այստեղ հաստատվեց իսլամը։ Այսօր բնակչության 90 %-ը շիա են, 5 %-ը՝ սունի և 5 %-ը՝ տիբեթական բուդդայականներ։ Հին տները կառուցված են իրանական և տիբեթական ճարտարապետական ոճերի համատեղ ոճով, իսկ մզկիթները՝ ժամանակակից արաբա-իրանական ոճով։
- Տեսարան դեպի քաղաք
- Ֆերմաներ քաղաքի մոտ
- Զինվորական հուշաքար
- Տեղացի աղջիկներ
- Մարդիկ փողոցում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Osada et al (2000), p. 298.
- ↑ Primary Census Abstract Data Tables (India & States/UTs — Town/Village/Ward Level)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Osada et al. (2000). Mapping the Tibetan World. Yukiyasu Osada, Gavin Allwright, and Atsushi Kanamaru. Reprint: 2004. Kotan Publishing, Tokyo. ISBN 0-9701716-0-9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Reach Ladakh Արխիվացված 2019-02-17 Wayback Machine
- Sights in Kargil Արխիվացված 2019-04-13 Wayback Machine
- Kashmir Sentiel
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարգիլ» հոդվածին։ |
| ||||||||||
