Կարբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կարբի (գյուղ)ից)
Jump to navigation Jump to search
Գյուղ
Կարբի
հայ․՝ Կարբի
Կարբի, ArmAg.JPG
Սուրբ Աստվածածին
Կոորդինատներ: 40°19′52″ հս․ լ. 44°22′35″ ավ. ե. / 40.33111° հս․. լ. 44.37639° ավ. ե. / 40.33111; 44.37639
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԵրկրամասԱրագածոտն
ԳիւղապետԿարո Բաղդասարյան
Այլ անվանումներԿառբու, Կարպի, Կարփի,
Կարփու, Կարփուգյուղ,
Մեծ Կարբի, Մեծ Կարպի,
Փոքր Կարբի, Քառբի, Քարբի
ԲԾՄ1310 մ
Կլիմայի տեսակՄայրցամաքային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն3624[1] մարդ (2001)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմՀայ առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+04:00
Փոստային ինդեքս378412
Փոստային ինդեքսներ02058022
##Կարբի (Հայաստան)
Red pog.png

Կարբի, գյուղ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում, Քասաղ գետի աջափնյակում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 2 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1310 մ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարբին պատմագրության մեջ որպես գյուղաքաղաք հիշատակվում է XIII դարից։ Այրարատի Արագածոտն գավառի մի մասը Կարբի անունով հաճախ կոչվել է «Կարբո Կարբի երկիր», «Կարբո գավառ»։ XIII դարի վերջերին, Լենկթեմուրի արշավանքների պատճառով, Կարբիի զարգացումը կասեցվել է։ XVII դարի 1-ին կեսին Կարբին բազմիցս տուժել է թուրք-իրանական պատերազմներից։ Սակայն 1639 թվականի թուրք-իրանական հաշտությամբ և նրանց միջև առևտրական կապերի ամրացմամբ սկսվել է Կարբիի նոր վերելքը։

XVII դարի պատմիչ Զաքարիա Քանաքեռցին հաղորդում է, որ հարուստ վաճառական Այվազ Հակոբջանը շինություններ կառուցեց, Կարբիից դուրս փորեց արհեստական լճակ, ջրանցքով ջուր բերեց հարևան Որդկան գյուղից։

1724 թվականին կարբեցիները հերոսական դիմադրություն են ցույց տվել օսմանյան բանակին։ XVIII դարի 2-րդ կեսին Կարբիում եղել է փողերանոց, որտեղ վաճառականները, դրամահատման վարձ մուծելով, դրամ են հատել։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարբիի բնակչության նախնիները գաղթել են Բայազետի գյուղերից։ Ըստ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի, Կարբու մշտական բնակչությունը 3624, իսկ առկա բնակչությունը 3547 հոգի է[1]:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարբի գյուղում են գտնվում Սուրբ Աստվածածին (1691-1693 թթ.), Սուրբ Գևորգ (Սբ. Կիրակի, 10-13-րդ դդ.), Սուրբ Գրիգոր (17-19-րդ դդ.), «Թուխ Մանուկ» (13-14-րդ դդ.), «Ծիրանավոր» (13-14-րդ դդ.) և «Սողոյենց ժամ» (11-13-րդ դդ.) եկեղեցիները։ Գյուղի շրջակայքում են գտնվում Հին Կարբի (4-5-րդ դդ.), Ապարանք (11-19-րդ դդ.), «Փշավան» (13-19-րդ դդ.), Կալեր (16-18-րդ դդ.) գյուղատեղիները և 10-18-րդ դարերի Արենի գյուղատեղին իր համանուն ամրոցով։

Կարբիում ծնվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարբիում է ծնվել Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Ը Կարբեցին (1831—1842), ինչպես նաև հայ երգիծական գրականության նշանավոր դեմքերից, լրագրող, հրապարակախոս և հասարակական գործիչ Մուշեղ Բագրատունին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Ավետիսյան, Կարբիի տոհմագրությունը, Եր., ԵՊՀ հրատ., 2011 թ.։