Կարբանիոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարբանիոններ, մոլեկուլային մասնիկներ, որոնք պարունակում են բացասական լիցքավորված եռկովալենտ ածխածնի ատոմ՝ —C~։ Ըստ տարածական կառուցվածքի տարբերում են հագեցած (ալկանային) և չհագեցած (ալկենային, ալկինային և արենային) Կարբանիոններ։ Հագեցած Կարբանիոնները գտնվում են sp3 հիբրիդացված վիճակում և ունեն բուրգի կառուցվածք։ Անկայուն են և հեշտությամբ ենթարկվում են ինվերսիայի։ Ալկենային (արենային) Կարբանիոնները գտնվում են sp2 հիբրիդացված վիճակում, ունեն հարթ կառուցվածք և ազատ Էլեկտրոնային զույգ՝ թափուր օրբիտալում։ Կայուն են, դժվարությամբ են ենթարկվում ինվերսիայի։ Ալկինային Կարբանիոնները գտնվում են sp հիբրիդացված վիճակում, ունեն գծային կառուցվածք և օժտված են մեծ կայունությամբ։ Կարբանիոնների կայունությունը կախված է նաև տեղակալիչների էլեկտրոնային և տարածական գործոններից։ Կայուն Կարբանիոններ են տրիֆենիլմեթիլը, ֆլուորենիլը, ցիկլոպենտադիենիլը։ Վերջինիս կայունությունը պայմանավորված է նրա արոմատիկությամր։ Կարբանիոնների ստացման աղբյուր են մետաղաօրգանական միացությունները, որոնք քիչ թե շատ իոնացված են։ Նատրիումի և կալիումաօրգանական միացությունները պարունակում են իրական Կարբանիոններ, իսկ լիթիումի, մագնեզիումի, ալյումինի, սնդիկի և այլ մետաղների օրգանական միացությունները չեն պարունակում, չնայած տալիս են նույն ռեակցիաները։ Կարբանիոնների (որպես միջանկյալ ակտիվ մասնիկների) առաջացման միտքը կիրառվում է բազմաթիվ ռեակցիաների (Պերկինի, Ֆիտիգի, Ֆավորսկու, անիոնային պոլիմերացման են) մեխանիզմները բացատրելու ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 311