Jump to content

Կարա Բուոնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարա Բուոնո
Ծնվել էմարտի 1, 1974(1974-03-01)[1] (51 տարեկան) կամ մարտի 1, 1971(1971-03-01)[2] (54 տարեկան)
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունսցենարիստ, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոռեժիսոր և թատրոնի դերասանուհի
ԸնտրանիՏարօրինակ դեպքեր
Ամուսին(ներ)Peter Thum?
carabuono.com

Կարա Բուոնո (անգլ.՝ Cara Buono, մարտի 1, 1974(1974-03-01)[1] կամ մարտի 1, 1971(1971-03-01)[2], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որը երկու անգամ արժանացել է «Էմմի» մրցանակի[3]։

Կյանք և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուոնոն ծնվել և մեծացել է Նյու Յորքի Բրոնքս քաղաքում, 1995 թվականին ավարտել է Կոլումբիայի համալսարանը[4]։ Նա սկսել է աշխատել որպես դերասանուհի 1980-ականների վերջին՝ նախ հայտնվելով Բրոդվեյում, ապա հեռուստատեսությունում։ 1991 թվականին նա ստացել է իր առաջին «Էմմի» մրցանակի անվանակարգը՝ «Էբբի, իմ սեր» հեռուստաֆիլմում իր դերի համար, և այդ ժամանակվանից ի վեր խաղացել է երկրորդական դերեր «Գլադիատոր», «Ջրամերձ», «Կովբոյի ճանապարհը», «Քաղցր և թթու», «Մուտք գործել», «Հալք», «Կթուլհու» և «Ներս թող ինձ։ Սագա» ֆիլմերում։

Հեռուստատեսությամբ Բուոնոն նկարահանվել է «Երրորդ հսկողություն» սերիալի վերջին եթերաշրջանում՝ 2004–2005 թվականներին։ Նա առավել հայտնի է «Խենթ մարդիկ» սերիալի չորրորդ եթերաշրջանում բժիշկ Ֆեյ Միլլերի դերով, որի համար 2011 թվականին առաջադրվել է «Էմմի» մրցանակի՝ որպես «Դրամատիկ սերիալում լավագույն հյուր դերասանուհի»[5]։ Սակայն, հաջողությունից հետո Բուոնոն հիմնականում խաղացել է կրկնվող դերեր այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Եղբայրներ և քույրեր» և «Հավայան 5.0» սերիալներում, ինչպես նաև երկրորդական դերեր մի շարք հեռուստատեսային ֆիլմերում։ Նրա այլ հեռուստատեսային դերերի թվում են «Սոպրանոները», «Մեռյալ գոտի», «Օրենք և կարգ», «Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս», «Շտապ օգնություն», «Տարօրինակ դեպքեր» և շատ ուրիշներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. «Awards for Cara Buono». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. «Cara Buono- Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. «Awards for Cara Buono». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարա Բուոնո» հոդվածին։