Կարավաստայի ծովածոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարավաստայի ծովածոց
Տեսակծովալճակ
Երկիր Ալբանիա
Մակերես42 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Կարավաստայի ծովածոց (ալբ․՝ Laguna e Karavastasë), ամենամեծ ծովածոցը Ալբանիայում և ամենամեծերից մեկը Միջերկրական ծովում։ Կարավաստան Դիվյակե Կարավաստա Ազգային պարկի մաս է կազմում և Ադրիատիկ ծովից առանձնանում է ավազաշերտով։ Ռամսարի կոնվենցիայի համաձայն՝ այն համարվում է միջազգային նշանակության տարածք։ Այնտեղ հյուրընկալվել են սոճիներ և փոքր ավազուտ կղզիներ[1][2][3]։ Ունի միջերկրածովյան շրջանին բնորոշ կլիմա։ Ծովածոցը գտնվում է Դիվյակե Կարավաստա ազգային պարկի սահմաններում և Ռամսարի կոնվենցիան այն ճանաչել է որպես միջազգային նշանակության խոնավ տարածք։ Ծովածոցը համարվել է կարևոր թռչունների տարածք, քանի որ այն նպաստում է տարբեր թռչունների տեսակների թվի զգալի աճին [4]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարավաստայի ծովածոցը տարածությունից

Ծովածոցը գտնվում է Ալբանիայի արևմտյան մասում` մոտավորապես 20 կիլոմետր արևմուտք Լյուշնյա քաղաքից՝ Շկումբինի և Սեմանի գետերի միջև։ Ծովածոցն ընդգրկում է մոտ 45 մ² տարածք։ Առավելագույն խորությունը 1.3 մ է, միջին խորությունը`0,7 մ։ Լողափը կտրված է Ադրիատիկի երկար ավազոտ ավազանից։

Ծովածոցը հայտնի է այն պատճառով, քանի որ հազվագյուտ Գանգուր պելիկանի բույն դնելու տեղն է, և նրա համաշխարհային պոպուլյացիայի մոտ 5%-ը ապրում է այս ծովածոցում։ Նրանք այս ծովափում կառուցում են բներ։ Ծովածոցը նաև բնատեղի է ավելի քան 1300 թռչնատեսակների համար, ներառյալ փոքր տեռն, մեծ կորորան, փոքր կորորան և[5]։

Կարավաստայի ծովածոցը միջազգային նշանակության տարածքների ցուցակում է(համարակալված է 781)[6]։ Այգու ներսում կան մի քանի ռեստորաններ։ Ավազի խիտով լողափը տեղակայված է զբոսաշրջիկների շրջանում։

Քանի որ ախտահանման աշխատանքները երկար ժամանակ դադարեցված են, տարածքում մոծակները շատ ակտիվ են։ 2014 թվականին վերսկսվել են ախտահանման աշխատանքները, և նախաձեռվել է ազգային վերականգնողական նախագիծ։ Այն ներառում է որսորդական մորատորիում և թռչունների դիտման վերսկսում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «THE COASTAL GEOMORPHOLOGY OF THE SEMANI RIVER MOUTH-KARAVSTA LAGOON IN THE SOUTHERN ADRIATIC SEA» (PDF). balkangeophysoc.gr (English). էջ 152. «The area well known for the Dalmatian pelican colony Pelicanus crispus which numbers some 60-70 couples, which represent 5% of the total world population of this species.»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Bashkia Fier » Karavasta Lagoon». Bashkia Fier. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
  3. «ACTION PLAN FOR THE DALMATIAN PELICAN» (PDF). ec.europa.eu (English). էջ 10.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. BirdLife International. «Karavasta Lagoon». datazone.birdlife.org (English).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Best Practice for Conservation Planning in Rural Areas». books.google.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. Ramsar (2014 թ․ սեպտեմբերի 11). «The list of wetlands of international importance» (PDF). Ramsar. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.(անգլ.)(իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարավաստայի ծովածոց» հոդվածին։