Ալեքսեյ Կարասյով
Ալեքսեյ Կարասյով | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | փետրվարի 2, 1834[1] |
| Ծննդավայր | Օստրովսկայա, Ուստ-Մեդվեդիցկի օկրուգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | մարտի 22, 1913[1] (79 տարեկան) |
| Մասնագիտություն | գրող, լրագրող և փաստաբան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Խարկովի ազգային համալսարան |
| Ժանրեր | արձակ |
| Աշխատավայր | Խարկովի ազգային համալսարան |
Ալեքսեյ Ալեքսեևիչ Կարասյով (ռուս.՝ Алексей Алексеевич Карасёв, փետրվարի 2, 1834[1], Օստրովսկայա, Ուստ-Մեդվեդիցկի օկրուգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - մարտի 22, 1913[1]) , ռուս գրող, լրագրող, փաստաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսեյ Կարասյովը ծնվել է 1834 թվականի փետրվարի 2-ին Օստրովսկայա ստանիցայում, մանկությունն անցկացրել է ծնողների տանը Ուստ-Մեդվեդիցկայա ստանիցայում[2]։ Սովորել է ծխական և տեղական շրջանային ուսումնարանում, այնուհետև Նովոչերկասկի գիմնազիայում[2]։ Ուսումնառության ընթացքում սկսել է ստեղծագործել բանաստեղծություն և արձակ։
Ընդունվել է Վ. Կարազինի անվան Խարկովի ազգային համալսարան, սովորել իրավաբանական ֆակուլտետում։ Ղրիմի պատերազմի տարիներին գրել է հայրենասիրական պիես, որը բեմադրվել է Խարկովի թատրոնում[2]։ Խարկովի համալսարանն ավարտելուց հետո մեկնում է Նովոչերկասկ, որտեղ աշխատում է գյուղացիների կենցաղի բարելավման հանձնաժողովում. պարգևատրվել է արծաթե մեդալով[2]։
Այնուհետև աշխատել է գյուղացիական գործերով զորական քարտուղարի ներկայացուցիչ[2]։
1869 թվականից Ալեքսեյ Կարասյովը զբաղվելէ իրավաբանական գործունեությամբ, աշխատում է զորական քաղաքացիական դատարանում, երկու տարի անց ընտրվել է Չերկասկի շրջանի հաշտարար դատավոր։ Հետագայում շրջանային դատարանում 15 տարի շարունակ աշխատել է երդվյալ հավատարմատար (փաստաբան)։ Այնուհետև Ալեքսեյ Ալեքսեևիչը զբաղվել է լրագրողական գործունեությամբ[2]։
Ալեքսեյ Կարասյովը եղել է Դոնի երկրամասի «Դոնի տեղեկագիր» (1866-1869) և «Դոնի լրագիր» (1873-1879) մասնավոր թերթերի առաջին խմբագիր հրատարակիչը[3]։ Կարասյովը համարվում է Դոնի պատմության և ժամանակակից կյանքի մասին հոդվածների հեղինակ, որոնք հրատարակվել են Դոնի մարզային վիճակագրական կոմիտեի աշխատություններում և ժողովածուներում, «Պատմական տեղեկագիր», «Ռուսական արխիվ» ամսագրերում, «Նոր ժամանակ», «Ռուսական հաշմանդամ», «Ձայն», «Ս.-Պետերբուրգյան տեղեկագիր» և այլ թերթերում[3]։
Ալեքսեյ Կարասյովը գրել է ակնարկներ գավառագիտական թեմաներով, այդ թվում` «Դոնի-Ռոստով», «Ատաման Ստեպան Դանիլովիչ Եֆրեմով», «Դոնի ատամանները անցած կես դարում», «Դոնի գյուղացիները», «Վասիլի Դմիտրիևիչ Սուխոռուկով», «Բանաստեղծ Ժուկովսկին Նովոչերկասսկում», «Ատաման Խոմուտով և իշխան Դոնդուկով Կորսակով», «Կարասևների ազգանունը» և այլն[3]։ Պատմական թեմայով նրա աշխատություններից են` «Խռովություններ Դոնում 1862-1863 թվականներին», «Ատաման Եֆրեմով», «Գնդապետ Գրուզինով», «Չեռնիշևը Դոնում», «Երկու դիակ», «Դոնի հոգեվարքի խոսքը» և այլն, որոնք հրապարակվել են «Ռուսական արխիվում», «Ռուսական հնությունում», «Պետերբուրգյան տեղեկագրերում», «Կազակական զորքերի տեղեկագրում»[2]։
Մահացել է 1913 թվականի մարտի 22-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Карасёв Алексей Алексеевич
- ↑ 3,0 3,1 3,2 «Донская электронная библиотека. Карасёв Алексей Алексеевич (1834-1913)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փետրվարի 2 ծնունդներ
- 1834 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 22 մահեր
- 1913 մահեր
- Խարկովի ազգային համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս լրագրողներ
- Ռուսական Կայսրության գրողներ
- Ռուսական Կայսրության լրագրողներ
- Ռուսական Կայսրության փաստաբաններ
- Ռուսաստանի իրավաբաններ
