Կարապետ Նշանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Նշանյան
Ծնվել էմարտի 30, 1861(1861-03-30)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհունվարի 5, 1950(1950-01-05) (88 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ԿրթությունՆեապոլի գեղարվեստի ակադեմիա և Ժյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ

Կարապետ (Շառլ) Նշանյան (մարտի 30, 1861(1861-03-30), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունվարի 5, 1950(1950-01-05), Փարիզ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարապետ Նշանյանը ծնվել է Կոստանդնուպոլսում, որտեղ ստացել է նախնական գեղարվեստական կրթություն, աշակերտել՝ Է. Գիյեմեին[1]։ Սովորել է Նեապոլի գեղեցիկ արվեստների դպրոցում՝ է Դ. Մորելլիի մոտ։ Բաքվում, Թիֆլիսում, Վլադիկավկազում նկարել է պատկերներ եկեղեցիների համար և դիմանկարներ։ 1906 թվականին հաստատվել է Փարիզում, հաճախել Ժուլիան ակադեմիա[2]։

Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանյանի ուշագրավ գործերից է «Հայկական հարսանիք Մուշում» կտավը, որն արտատպվել է Ֆ. Մակլերի Ֆրանսիան և Հայաստանը արվեստի ու պատմության միջով (1917) գրքում։ Կտավը ներկայացնում է հայկական օջախ՝ հարսանյաց խնջույքի մասնակիցներով։ Դիտողի ուշադրության կենտրոնում ազգային տարազն ու կեցաղային առարկաներն են։

  • «Մշեցիների հարսանիքը»
  • «Պոլսեցի հայը»
  • «Եգիպտացի պարուհին»
  • «Թուրք երաժիշտը»
  • «Դերվիշը»
  • «Պանդուխտի նամակը» (1897, ՀԱՊ)
  • «Կնոջ դիմանկար» (1897, ՀԱՊ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ֆրանսահայ կերպարվեստ, [[Շահեն Խաչատրյան]], Երևան Անահիտ, 1991։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. ՀԱՊ, շտեմարան