Կարապետ Խաչո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Խաչո
Ծնվել էսեպտեմբերի 3, 1900(1900-09-03)[1]
Բաթման
Երկիր Հայաստան
Մահացել էհունվարի 15, 2005(2005-01-15)[2] (104 տարեկան)
Մասնագիտություներաժիշտ
ԼեյբլKOM Müzik

Կարապետ Խաչո (սեպտեմբերի 3, 1900(1900-09-03)[1], Բաթման - հունվարի 15, 2005(2005-01-15)[2]), հայազգի երաժիշտ և քրդական ավանդական երաժշտության կատարող։

Ծնվել է Բաթմանի մարզում, Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում։ Ծնողներին կորցրել է 1915 թ․-ի Հայոց Ցեղասպանության օրերին։ Եղբոր Աբրահամի և քրոջ Մանուշակի հետ ապաստանել է քրդաբնակ բնակավայրերում։ 15 տարի ծառայել է ֆրանսիական բանակում։ Ամուսնացել է Եվա Ազիզյանի հետ և բնակել է սիրիական Քամիշլի քաղաքում և զբաղվել քրդական երաժշտությամբ՝ քաջածանոթ լինելով Քրդերենին։ Ներգաղթել է Հայաստան 1946 թ․-ին և հաստատվել է Երևանում։ Երկար տարիներ թղթակցել է Երևանի ռադիոյի քրդական հաղորդումների բաժնին՝ երգելով քրդական երաժշտություն։ Մեծ համբավ է վայելել քուրդ ժողովրդի մոտ՝ երգելով հարյուրավոր երգեր, այդ թվում՝ "Ay lo mîro", "Adullê", "Çume Cizîre", "Xim ximê" and "Lê dayikê"[3]:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mehmet Aktaş և Dengekî Zemanê Bere։ Karapêtê Xaço: Voice from the Past (Բելգիա։ Մեդիա TV, 2000).
  • Salihe Kevirbiri։ Bir Çığlığın Yüzyılı: Karapetê Xaço (Si Yayınları, Ստամբուլ, 2002).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #132186527 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 http://musicofarmenia.com/karapetexaco
  3. «Pen-kurd.org: THE ARMENIAN ORIGIN MASTER DENGBÊJ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.