Կարապետ Գրիգորյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարապետ Գրիգորյանց
Ծնվել է մայիսի 6, 1870(1870-05-06)
Ծննդավայր Ղուլալի, Տավուշի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Վախճանվել է փետրվարի 7, 1943(1943-02-07) (72 տարեկանում)
Մահվան վայր Թբիլիսի, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Մասնագիտություն նկարիչ, բանաստեղծ, թարգմանիչ և դրամատուրգ

Կարապետ Վարդազարի Գրիգորյանց (մայիսի 6, 1870(1870-05-06), Ղուլալի, Տավուշի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - փետրվարի 7, 1943(1943-02-07), Թբիլիսի, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ, բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարապետ Գրիգորյանցը ծնվել է Տավուշի Ղուլալի (այժմ՝ Այգեձոր) գյուղում։ Երիտասարդ տարիներին աշխատանք գտնելու պատրվակով տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ հաստատվել էին նրա եղբայրները։ Թիֆլիսում նկարչության դասեր է ստացել գերմանացի նկարիչ Գոլֆինգինից, այնուհետև կերպարվեստի բնագավառում հաջողությունների հասնելով՝ բացել է իր սեփական նկարչական արվեստանոցը։ Եղել է Հին Թիֆլիսի ճանաչված արվեստագետներից։ Հեղինակել է Հին Թիֆլիսի Էրիվանի փողոցում գտնվող «Սիմպատիա» ռեստորանի ձևավորումը, որտեղ հաճախ այցելել են Պյոտր Չայկովսկին, Սերգեյ Եսենինը, Վլադիմիր Մայակովսկին, Կ.Պաուստովսկին, Ի.Էրենբուրգը և այլք։ Հեղինակել է գրքեր, գրել բանաստեղծություններ, հայերեն է թարգմանել «Վագրի մորթով ասպետը», «Եփրեմվերդի» գրքերը[1]։

2015 թվականին Հայ-վրացական համատեղ նախաձեռնության արդյունքում Վրաստանի պատմության թանգարանում բացվել է «ՀԻՆ ԹԻՖԼԻՍ.ՆԿԱՐՆԵՐ ՔԱՂԱՔԻ ԿՅԱՆՔԻՑ. MARGINALIA» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ի թիվս այլ նկարիչների աշխատանքների, ներկայացվել են նաև Կարապետ Գրիգորյանցի կտավներից[2][3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է նատյուրմորտներ, դիմանկարներ, այդ թվում Շոթա Ռուսթավելու, Թամար թագուհու, Խաչատուր Աբովյանի, Ալեքսանդր Պուշկինի, Քրիտափոր Կոլումբոսի, Ուիլյամ Շեքսպիրի և այլոց դիմանկարները։ Աշխատանքների մեծ մասն ավերվել են Թբիլիսիի նկարիչների տան նկուղում։ Գրիգորյանցի «Թամար թագուհին և Շոթա Ռուսթավելին» (1926) կտավը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[4], այլ գործեր գտնվում են Վրաստանի թանգարաններում[5]։

Հեղինակել է գրքեր՝

  • «Հավատացյալ Վարենկայի գովասանքը» (1919, վրացերեն, բանաստեղծություն)
  • «Եղբայրասպանը» (արձակ, բեմադրվել է Հավլաբարի «Արաքսյան» թատրոնում)
  • «Իմաստության աղբյուր»
  • «Առակներ հին Թիֆլիսի մասին»
  • «Կեղծ հայելին»
  • «Ուղևորություն մարդակերների մոտ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гевенян Сергей. Мой Тифлис. Эчмиадзин 2002. С. 123-138.