Կարապետ Բալյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Բալյան
Ծնվել էմայիսի 23, 1984(1984-05-23) (39 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Մասնագիտությունդերասան

Կարո Բալյան (մայիսի 23, 1984(1984-05-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի ռեժիսոր, դերասան

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարո Բալյանը ծնվել է 1984 թվականի մայիսի 23-ին, Երևանում։ 1990 թվականին ընդունվել է Երևանի թիվ 78 միջնակարգ դպրոցը, 2000 թվականին ավարտել է Երևանի թիվ 176 միջնակարգ դպրոցը[1] և ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժին։ 2002 թվականից ընդգրկվել է Երևանի Ս․ Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի ներկայացումներում, պաշտոնապես աշխատել է 2005 թվականից։ Խաղացել է «Հերակլեսը և Ավգյան ախոռները», «Արթնացիր և երգիր», «Ախ կանայք, կանայք» և այլ ներկայացումներում։

2008 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 2009 թվականից զբաղվում է ռեժիսորական գործունեությամբ։ Վ. Շեքսպիրի «Ջուլիետ» մոնոներկայացումը բեմադրելուց հետո հրավեր է ստացել մասնակցելու Լեհաստանի Վրոցլավի 43-րդ միջազգային փառատոնին և արժանացել «Լավագույն ներկայացում» մրցանակին։ 2010 թվականից հիմնել է և ղեկավարել է Հայաստանում առաջին բացօթյա «Հայ շրջիկ թատրոնը», որը ներկայացրել է բազմաթիվ բեմադրություններ Երևանի տարբեր պուրակներում։ 2011 թվականից, որպես մագիստրանտ, սովորել է Մոսկվայի Արվեստի պետական ակադեմիայի դրամատիկական թատրոնի ռեժիսուրա բաժնում[2]։

2013 թվականին ամուսնացել է դերասանուհի Մարիամ Ղազանչյանի հետ[3]։ 2016 թվականին հայկական ամենամյա թատերական «Արտավազդ» մրցանակաբաշխությանը արժանացել է «Տարվա լավագույն ռեժիսոր» մրցանակին։ 2017 թվականից 2019 թվականը, որպես ռեժիսոր աշխատել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, ղեկավարել է թատրոնի փոքր բեմը։ 2018 թվականին, ընդունվել է Բեմական Արվեստների Ռուսական Պետական Ինստիտուտի մագիստրատուրայի ռեժիսորական բաժին։ (РГИСИ, Սանկտ Պետերբուրգ)։ 2016 թվականից հանդիսանում է Երևանի Շեքսպիրյան միջազգային Թատերական Փառատոնի տնօրենը։

Բեմադրությունները թատրոնում.

Օ. Ուայլդ – «Քենթրվիլյան Ուրվականը», 2007

ըստ Վ. Շեքսպիրի – «Ջուլիետ», 2009

Կ. Բալյան «Սոխամա» , 2010

ըստ Ու. Շեքսպիրի - «Խաղու՞մ ենք Շեքսպիր», 2010

Ա. Վամպիլով – «Մետրանպաժ»,2011

Ջ. Դ. Սելինջեր - «Եվ այս շուրթերը, աչքերը կանաչ», 2012 /Մոսկվա/

Վ. Կոբյակով - «Սիրո զոհերը», 2013

Է. Իոնեսկո - «Զառանցանք»,2014

Լ. Ռազումովսկայա - «Դեպի Տուն» , 2015

Թ. Ուիլյամս «Մեծ Խաղը» 2016

Հ. Թեքգյոզյան - «Չմարդիկ», 2016

Կ. Բալյան «Մանանա» դոկումենտալ վերբատիմ ներկայացում, 2017

Վ. Շեքսպիր «Ըստ Մեր Քաղաքի Կանոնադրության» 2017

Հ. Բոյչև «Տիտանիկ Նվագախումբ» 2018

Վ. Շեքսպիր «Չափն ընդդեմ չափի» 2019 /ՌԴ, Օրսկ/

«ՇԱՀԱՆԵ. Պոետի գաղտնիքը» 2020 /Սանկտ Պետերբուրգ/

Կ. Բալյան «թթվաԾին» օնլայն վերբատիմ դոկումենտալ ներկայացում /Երևան/ 2020

Վ. Շեքսպիր «Անսանձ կնոջ սանձահարումը» ՌԴ. Թաթարստան 2020

Ջ. Բոկաչո «Դեկամերոն 1/28» /Ռումինիա, / 2021

Վ. Շեքսպիր «Ռոմեո և Ջուլիետ» /ՌԴ, Օրսկ/ 2021

Ռ. Կալինոսկի «Հրեշը Լուսնի Վրա» /Երևան/ 2021

Վ.Շեքսպիր «Լիր Արքա» /ՌԴ, Նովոռոսսիյսկ/ 2022

Վ. Շեքսպիր «Ռիչարդ III» /Հունգարիա, Սեգեդ/ 2022

Ի. Կիմ «Ես Հրեշ եմ» / ՌԴ, Սանկտ Պետերբուրգ/ 2023

Վ. Շեքսպիր «Միջամառային Գիշերվա Երազը» /ՌԴ, Սանկտ Պետերբուրգ/ 2023

Շոու ներկայացումներ.

«Քիթ-Cut», «Գլամուրային չոբանները», «Պլյուս մինուս» «Կապիր Ինձ Մահճակալին»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծաղկապար»
  • «Գրիգոր Նարեկացի»
  • «Դու ես ինձ հարկավոր»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. LLC, Helix Consulting. «Բոլոր խնդիրներին էլ պետք է հումորով նայել, չէ՞ որ «life as a miracle». Կարապետ Բալյան - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին.
  2. «AV Production - Կարապետ Բալյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին.
  3. Ամուսնացան դերասաններ Կարապետ Բալյանն ու Մարիամ Ղազանչյանը (ֆոտո)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]