Բալաբեխ Կարապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կարապետ Բալաբեխից)
Բալաբեխ Կարապետ
Դիմանկար
Ծնվել էմոտ 1878
ԾննդավայրՈւրտափ
Մահացել է1915
Մահվան վայրԲիթլիս
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԱզգությունՀայ
Մասնագիտությունֆիդայի և հեղափոխական
ԿուսակցությունՀՅԴ

Բալաբեխ Կարապետ (մոտ 1878, Ուրտափ և Խլաթ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - 1915, Բաղեշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՅԴ կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1895-1896 թվականներին գործել է Աղբյուր Սերոբի խմբում։ 1895 թվականին կազմակերպել է Ուրտափի ինքնապաշտպանությունը։ 1897-1898 թվականներին Ճարտարի զինատար խմբում զենք է փոխադրել Խլաթ՝ մասնակցելով մի շարք կռիվների (Քյոշկ գյուղի, Խաթավինի և այլն)։ Հատկապես աչքի է ընկել Բաբշենի կռվում (1898)։ Աղբյուր Սերոբի ազատագրական պայքարի ըմբռնումների անդավաճան հետևորդ է։ Գործունեություն է ծավալել նաև Վանում, ապա անցել է Կարս։

Անդրկովկասում մասնակցել է հայ-թաթարական ընդհարումներին։ 1908 թվականի երիտթուրքերի հեղաշրջումից հետո, մինչև 1915 թվականն ապրել և գործել է Խլաթում։ Դավադրաբար ձերբակալվել է, տեղափոխվել Բիթլիսի բանտ և կախաղան բարձրացվել[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique (ֆր.): Arméniens d'hier et d'aujourd'huiMaisons-Alfort: 2021. — P. 86. — ISBN 978-2-905686-93-0
  2. Հայկական հարց. հանրագիտարան, Ե., 1996, էջ 73-74։