Կարապենի
Կարապենի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Օճառածաղկավորներ (Sapindales) |
Ընտանիք | Մելիազգիներ (Meliaceae) |
Ցեղ | Կարապենի (Carapa) Aubl., 1775 |
Կարապենի ՝ դա մահոգոնիա, Meliaceae, ընտանիքի ծաղկուն բույսերի ցեղատեսակ է։
Սրանք 30 մետր բարձրությամբ ծառեր են, տարածված արևադարձային Հարավային Ամերիկայում, Կենտրոնական Ամերիկայում, և Աֆրիկայում։
Կարապենին անգլերենում ունի երկու ընթանրացված անվանումներ՝ andiroba և crabwood, համապատասխանաբար։
Բազմազանությունը և տարածվածությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ցեղի տեսակները ցանկում դեռ քննարկման փուլում են։ Ընդհանրապես ճանաչված տեսակներ են՝
Կարապենի |
| |||||||||
Առաջարկվող այլ տեսակներ.
Կարապենի |
| |||||||||||||||
Բնափայտը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարապենու փայտից պատրաստում են կահույք, տախտակներ և կայմեր։ Կարապենի procera D.C և Կարապենի Trichila Procera շատ հայտնի են իրենց գեղեցկության շնորհիվ։ Արևելյան Հնդկաստանի Moluccensis Lamk. (Xylocarpus obovatum Juss) կարապենու կեղևը շատ դառն է։
Կարապին
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարապին կամ Touloucounine (Eugène Caventou) ՝ դա շատ կայուն բյուրեղացվածության չենթարկվող ռեզինոիդային էլեմենտ է, որը ստացվում է Ֆրանսիական Գվիանայի կարապենուց։ Կարապինը չի լուծվում ջրում, բևեկնախեժում (սկիպիդար), լուծվում է ալկոհոլում և քլորոֆորում, չեզոք է գունավոր ռեակտիվների նկատմամբ։
Օգտագործումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ ծառի փայտանյութը շատ կարևոր է, իսկ ձեթը ստացվում է սերմերից։ Andiroba անունը ծագում է Նեենգատու նհանդի (Nheengatu nhandi rob) լեզվից , որը նշանակում է «դառը յուղ»։
Carapa guianensis- ից ստացվում է neem oil-ին նմանվող յուղ։
Neem ձեթը ստացվում է Նիմ կամ Նիիմ կամ էլ Ազադիրախթա հնդկական ծառատեսակից (լատին․՝ Azadirachta indica): Ձեթը, որը պարունակվում է կարապենու միջուկում՝ բաց դեղնավուն է և չափազանց դառն է։ 25 °C-ից ցածր ջերմաստիճանում այն պնդանում է, նմանվելով վացելինի կամ նավթային ժելեի։ Յուղը պարունակում է օլեին, պալմիթին և գլիցերին։
Կարապենու յուղը Ամազոնիայում ամենատարածված վաճառվող բժշկական յուղերից մեկն է։
Այն նաև օգտագործվում է մոծակների դեմ.պատրաստելով / ձևավորելով գնդիկներ, որոնք այրում են կամ պարզապես խառնելով աննատտոի հետ (Bixa orellana), ստանում են մածուկանման զանգված, որը և քսում են մաշկին[4]։
Աննատտո – դա նարնջագույն-կարմիր համեմունք է և սննդի ներկանյութ, որը ստանում են Ախիոտե ծառից (Bixa orellana): Կարապենու յուղը ստանում են բաց շագանակագույն սերմերից, որոնք հավաքվում են լողափերից կամ գետերից, որտեղ նրանք լողում են ծառից վայր ընկնելուց հետո։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Forget P. M.; և այլք: (2009). «A new species of Carapa (Meliaceae) from Central Guyana» (PDF). Brittonia. 61 (4): 366–74. doi:10.1007/s12228-009-9090-z. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ 2,0 2,1 Kenfack D.; Peréz A. J. (2011). «Two new species of Carapa (Meliaceae) from western Ecuador». Systematic Botany. 36 (1): 124–28. doi:10.1600/036364411X553207.
- ↑ Kenfack D (2011). «Carapa vasquezii (Meliaceae), a new species from western Amazonia» (PDF). Brittonia. 63 (1): 7–10. doi:10.1007/s12228-010-9163-z.(չաշխատող հղում)
- ↑ Miot HA, Batistella RF, Batista Kde A, Volpato DE, Augusto LS, Madeira NG, Haddad V Jr, Miot LD (2004). «Comparative study of the topical effectiveness of the Andiroba oil (Carapa guianensis) and DEET 50% as repellent for Aedes sp». Rev Inst Med Trop Sao Paulo. 46 (5): 253–6. doi:10.1590/s0036-46652004000500004. PMID 15517027.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապենի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապենի» հոդվածին։ |
|