Կարամելո կոալա
![]() | |
Ապրանքի տեսակ | շոկոլադե սալիկ |
---|---|
Օգտագոտծման սկիզբ | 1966 |
Սեփականատեր | Cadbury |
Երկիր | ![]() |
Կայք | cadbury.com.au/cadbury-dairy-milk-caramello-koala-chocolate-sharepack-12-pack-180g(անգլ.) |
Կարամելո կոալա, շոկոլադե սալիկի ապրանքանիշ, որը ներկայումս արտադրվում է Cadbury Australia-ի կողմից: Այն շոկոլադե մուլտֆիլմային կերպար կոալայից տեսք ունի (որոշ գովազդային նյութում նրան անվանում են «Ջորջ»)՝ կարամելային միջուկով:
Շոկոլադե սալիկը վաճառվում է երկու չափով՝ ավանդական 15 գրամանոց և «Հսկա»՝ 35 գրամանոց չափերով։ Ավստրալիայում ամեն տարի վաճառվում է 50 միլիոն Կարամելո կոալա, ինչը արտադրանքը դարձնում է երկրորդ ամենատարածվածը Ավստրալիայի մանկական հրուշակեղենի շուկայում՝ Ֆրեդդո գորտից հետո[1]:
Ժամանակ առ ժամանակ հասանելի են դառնում Կարամելոյի կերպարով տարբեր արտադրաքներ, այդ թվում՝ Cadbury Caramello Koala Choc Caramel-ի համով կաթը՝ 2003 թվականին, և Caramello Koala Sundae պաղպաղակը՝ 1997 թվականին: Դրանք վաճառվել են նաև Հարավային Աֆրիկայում՝ «Caramello Bear» անվամբ՝ «Կարամել․ դա թուլություն է» կարգախոսով, սակայն 2012 թվականին դրանց արտադրությունը դադարեցվել է։ Հարավային Աֆրիկայում Caramello Bear-ի աֆրիկաանս կարգախոսն է եղել «Met 'n magie propvol caramel», որը թարգմանաբար նշանակում է «կարամելով լի փորով»։
Բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]35 գ Կարամելո կոալան պարունակում է 735 կՋ էներգիա, 2,1 գ սպիտակուց, 9,1 գրամ ճարպ, 20,9 գրամ ածխաջրեր[2]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարամելո կոալան ներկայացվել է Ավստրալիայում 1966 թվականին: Ենթադրվում է, որ սա առաջին զանգվածային շուկայահանված հրուշակեղենն է եղել, որը ստեղծվել է Ավստրալիայի ֆաունայի օրինակով: Ավստրալիայում շոկոլադի հեռուստատեսային գովազդում Կարամելոն և նրա մուլտֆիլմ ընկերները շոգենավով նավարկել են գետով: Կարամելոյի փաթեթավորումն ու պատկերները թարմացվել են 2000 թվականին, այն բանից հետո, երբ շուկայական հետազոտությունը ցույց է տվել, որ կերպարը շատերի կողմից համարվել է թշվառ, միաչափ և ոչ բավականաչափ «կենդանի»[1]:
2003 թվականին Ավստրալիայի Լեյբորիստական կուսակցությունից այն ժամանակվա պատգամավոր Մարկ Լաթամը լիբերալ պատգամավոր Քրիստոֆեր Փայնի կողմից պիտակվել է որպես «Կարամելո Կոալա»՝ իբր «կենտրոնում փափուկ» լինելու համար[3]։
Աճող մուտքային ծախսերը լուծելու համար 2015 թվականի ապրիլին Cadbury-ն հայտարարել է 20 գրամանոց չափի՝ մինչև 15 գրամ կրճատման մասին։ Չնայած չափի 25%-ով իջեցմանը, գինը մնացել է անփոփոխ[4][5]։ Հսկա կոալայի չափը նույնպես կրճատվել է 40 գրամից մինչև 35 գրամ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 'Caramello Koala gets new look', Packaging, 30 November 1999.
- ↑ «cadbury-dairy-milk-caramel-chocolate-caramello-koala».
- ↑ Ramsay, Alan (7 June 2003). «If Labor's nut has gone soft inside, try the blancmange». The Sydney Morning Herald. Fairfax Media. Արխիվացված է օրիգինալից 23 October 2012-ին.
- ↑ Mitchell, Sue (20 April 2015). «Mondelez Australia profit soars after tax credit». The Sydney Morning Herald. Fairfax Media. Արխիվացված է օրիգինալից 3 May 2015-ին.
- ↑ Collier, Karen (19 April 2015). «Caramello Koala to share same fate as shrinking Freddo». Herald Sun. Վերցված է 19 November 2015-ին.