Կարամբոլ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |

Կարոմբոլ (ֆր.՝ carambole), բիլիարդի տեսակ, դասվում է գնդապարկ չունեցող բիլիարդի տեսակների շարքում։ Այս խաղի տարբեր խաղատեսակներում նպատակը տարբեր է։ Առավելապես տարածված է կենտրոնական Եվրոպայում և Արգենտինայում։
Խաղատեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեկ եզրային բիլիարդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղի նպատակը - հավաքել ավելի շատ միավոր քան հակառակորդը։ Արդյունավետ հարվածի համար պետք է հավաքել գոնե մեկ միավոր։
Հարվածը արդյունավետ է համարվում եթե՝
- թելադրիչը դիպում է գոնե մեկ եզրի, որից հետո երկու թիրախված գնդակի;
- թելադրիչը դիպում է թիրախված գնդակին, որից հետո եզրին, իսկ դրանից հետո այլ թիրախված գնդակի (այս դեպքում 2 միավոր)։
Հիմանական կանոն՝ Ամեն կատարված խախտումից հետո հակառակորդի հաշվին ավելանում է մեկ միավոր։ Արդյունավետ հարվածը թույլ է տալիս շարունակել հերթը։
Երեք եզրային բիլիարդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղի նպատակը այն է, որ պետք է հակառակոդին անել մեկ եզրային կարամբոլ։
Հարվածը արդյունավետ է համարվում եթե՝
- թելադրիչը դիպում է գոնե երեք եզրի, որից հետո երկու թիրախված գնդակի;
- թելադրիչը դիպում է թիրախված գնդակին, որից հետո երեք եզրերին, իսկ դրանից հետո այլ թիրախված գնդակի (այս դեպքում 4 միավոր)։
- թելադրիչը դիպում է եզրերից մեկին, որից հետո թիրախված գնդակին, որից հետո նորից եզրերից մեկին, իսկ դրանից հետո մեկ այլ թիրախված գնդակի (այս դեպքում 2 միավոր)։
- թելադրիչը դիպում է երկու եզրի, որից հետո թիրախված գնդակին, որից հետո մեկ եզրի, իսկ դրանից հետո թիրախված գնդակի (այս դեպքում 2 միավոր)։
Հիմանական կանոն՝ Եթե հարվածից հետո մեկ կամ երկու գնդակ դուրս են գալիս սեղանի սահմաններից, նշանակվում է ֆոլ։