Կարամանլիդիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Infoboxforlang.png
Կարամանլիդիկա
Karamanli Turkish Վիքիպահեստում

Կարամանլիդիկա (հունատառ թուրքերեն)։ Կարամանլիդիկան 16-20-րդ դարի սկիզբ ընկած ժամանակահատվածում հունարեն այբուբենի կիրառմամբ գրի առնված թուրքերենն է։ Այն սկզբնական ժամանակաշրջանում աչքի է ընկնում կենտրոնական անատոլիական բարբառի՝ խոսակցական լեզվում նկատվող հնչյունաբանական առանձնահատկություններով, իսկ վերջին շրջանում օսմաներենի հետ ունեցած նմանություններով։ Այսպիսով, Օսմանյան կայսրության կենտրոնական շրջաններում բնակվող ուղղափառ քրիստոնյաների խոսակցական թուրքերենը, որ գրի է առնվել հունական այբուբենով կոչվում է կարամանյան թուրքերեն, կարամաներեն կամ կարամանլիդիկա[1]։

  1. Çakmak Cihan (2012)։ «Karamanlı Türkçesine Genel Bir Bakış Denemesi»։ 1. Uluslarası Nevşehir Tarih ve Kültür Sempozyumu Bildirileri, 2․ Cilt, 1. Baskı, Ankara, Nevşehir Üniversitesi Yayınları: 2