Կարամայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Կարամայ

ույղ. قاراماي, Қарамай

չին. 克拉玛依
Karamay river.jpg
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Մասն էՍինծիան ինքնավար շրջան
ԿարգավիճակՉԺՀ քաղաքային շրջան և մեծ քաղաք
Մտնում էՍինծյան
ԲԾՄ354 մետր
Օրենսդրական մարմինQ106713362?[1]
Բնակչություն (2010)391 008 մարդ
Տարածք7733,91 կմ²
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Միջին բարձրություն

 354 մ
China Xinjiang Karamay.svg
Ժամային գոտիUTC+8:00
Հեռախոսային կոդ+86 990
Փոստային ինդեքսներ834000
Ավտոմոբիլային կոդ新J
Պաշտոնական կայք

Կարամայ (ույղ. قاراماي, Қарамай, չին. պարզ. 克拉玛依, փինյին Kèlāmǎyī), քաղաքային շրջան ՉԺՀ-ի Սինծիան ինքնավար շրջանում։ Գտնվում է Ուրումչիից 320 կմ հյուսիս-արևմուտք։ Կարամայ անվանումը առաջացել էույղուրերեն լեզվից, և նշանակում է սև յուղ (մազութ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականի հոկտեմբերի 29-ին այդ կողմերում նավթ հայտնաբերվեց, որը ՉԺՀ-ի ստեղծման օրվանից ի վեր նավթի ամենամեծ պաշարն է։ 1957 թվականի հունվարի 24-ին Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի ժողովրդական ներկայացուցիչների ասամբլեայի14-րդ նստաշրջանը որոշում կայացրեց ստեղծել նոր բնակավայր, իսկ 1958-ի մայիսի 29-ին ՉԺՀ Պետխորհրդի հրամանագրով ստեղծվեց Կարամայ քաղաքային գավառը։

1975 թվականին ստեղծվեց Կույտուն քաղաքային գավառը, որը հանվեց Կարամայի անմիջական ենթակայության տակից և հանձնվեց Իլի-Ղազախական ինքնավար շրջանի կառավարությանը։ Արդյունքում Կարամայի տարածքը բաժանվեց երկու մասի։

1982 թվականի փետրվարի 16-ին ինքնավար շրջանի ժողովրդական կառավարությունը որոշում կայացրեց Կարամայը վերածել քաղաքային շրջանի՝ բաժանելով այն 4 շրջանի։ 1984 թվականի օգոստոսի 17-ին Կարամայը դուրս է բերվել Չուգուչակի շրջանի և Իլի-Ղազախական ինքնավար շրջանի ենթակայության տակից և տեղափոխվել ինքնավար մարզի կառավարության ուղղակի ենթակայության տակ. միևնույն ժամանակ թաղամասերի բաժանումը հանվեց, և Կարամայը կրկին վերածվեց քաղաքային գավառի։ 1990 թվականի օգոստոսի 8-ին Կարամայի կարգավիճակը կրկին բարձրացվեց` փոխվելով քաղաքային շրջանի։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ բնակչությունն այստեղ կազմում է 460 000 մարդ։ Բնակչության 75%-ը կազմում են հաները (չինացիները), մնացածը` ույղուրները, ղազախները, մոնղոլները, հուեյցզուները։ Բնակչության խտությունը 1 քառակուսի կիլոմետրի վրա 50,6 մարդ է[2]։ 2015 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմում է 401,468 մարդ[3]։

Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարամայ քաղաքային շրջանը բաժանվում է 4 շրջանի, որոնցից մեկը համարվում է էքսկլավ.

Karamay mcp.png # Կարգավիճակ Անվանում Հիերոգլիֆներ Փինյին Ույղուրերեն

(արաբական գիր)

Ույղուրերեն

(լատինատառ)

Բնակչություն

(2003)

Տարածք

(կմ²)

Բնակչության խտություն

(մարդ/կմ²)

1 Շրջան Կարամայ 克拉玛依区 Kèlāmǎyī qū قاراماي رايونى Qaramay Rayoni 150 000 3833 39
2 Շրջան Մայտագ

(Դուշանցզի)

独山子区 Dúshānzǐ qū مايتاغ رايونى Maytagh Rayoni 50 000 400 125
3 Շրջան Ջերեբուլակ

(Բայցզյանտան)

白碱滩区 Báijiǎntān qū جەرەنبۇلاق رايونى Jerenbulaq Rayoni 50 000 1272 39
4 Շրջան Ուրխո 乌尔禾区 Wū'ěrhé qū ئورقۇ رايونى Orqu Rayoni 10 000 2229 4

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին քաղաքի մերձակայքում հայտնաբերվեց Չինաստանի նավթի ամենամեծ պաշարներից մեկը։ Այդ ժամանակից ի վեր քաղաքը զարգանում է որպես նավթի արդյունահանման և վերամշակման կենտրոն։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գոդաո 217

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում լինում են չոր և տաք ամառներ։ Տարեկան ջերմաստիճանը տատանվում է -25-ից 40 °C սահմաններում։

1994 թվականի ողբերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի դեկտեմբերի 8-ին կինոթատրոնում բռնկված հրդեհի պատճառով մահացավ 323 մարդ, այդ թվում` 288 դպրոցահասակ երեխա։ Այն դարձավ ժամանակակից Չինաստանի պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը։ 2009 թվականին այդ դեպքերի հիման վրա նկարահանվեց «Կարամայ» փաստագրական ֆիլմը։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. National Database of Laws and Regulations — 2021.
  2. «KÈLĀMĂYĪ SHÌ (Prefecture-level City, Xīnjiāng Wéiwú'ĕr Zìzhìqū) Population»։ City Population 
  3. «Karamay: Bulletin for the economical and social development in 2015»։ Արխիվացված է օրիգինալից February 6, 2017-ին։ Վերցված է April 18, 2016