Կարակ
| Ենթադաս | Շոկոլադե տարտ, tartlet | |
|---|---|---|
| Ծագման երկիր | Շվեյցարիա | |
| Նյութ | գանաշ, pâte sablée, Գլազուրապատում | |
| Cuisine | Շվեյցարական խոհանոց | |
Կարակ (ֆրանսերեն՝ Carac) շվեյցարական աղանդեր, որը տարածված է Շվեյցարիայի ֆրանսախոս տարածքներում[1][2]։ Հրուշակն ստեղծվում է թխվածքաբլիթի հիմքով, շոկոլադե սիրոպով և վառ կանաչ գլազուրով:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տորթի անվան ստուգաբանությունը պարզ չէ։ Հնչյունական կապ է նշվում կարակի հետ, որը, ըստ Ջոզեֆ Ֆավրեի «Dictionnaire universel de cuisine pratique» (1894) աշխատության նշանակում է «բարձր որակի կակաո, ինչպիսին է Կարակասում արտադրվածը»։ Շվեյցարացի հրուշակագործների կողմից կարակի մասին առաջին բանավոր հիշատակումները եղել են 20-րդ դարի առաջին կեսին։ Հրուշակագործների մասնագիտական հրապարակումներում կարակի մասին գրավոր հիշատակումները հայտնվում են 20-րդ դարի երկրորդ կեսին։ Այնուամենայնիվ գանաշը՝ կարակի արտադրության հիմնական բաղադրիչը, ավստրիական ծագում ունի, այն ստեղծվել է 1832 թվականին ավստրիացու կողմից հորինված «Սաչեր» տորթում[3]:
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տորթի հիմքը փոքր տարտալետներ են (զամբյուղներ)՝ պատրաստված թխվածքաբլիթից։ Շոկոլադե միջուկը (գանաշ) պատրաստվում է կաթից, շոկոլադից և կարագից։ Այն պատվում է կանաչ ջնարակով։ Գլազուրը կարելի է քսել ծիրանի մուրաբայի հետ, որն առանձնահատուկ փայլ է հաղորդում։ Ավանդաբար ջնարակի վրա դրվում է կուվերտուրայի գնդիկ։ Մեր օրերում կարակները հաճախ զարդարված են տարբեր թեմատիկ գծանկարներով և ֆիգուրներով։ Ապրանքի տրամագիծը տատանվում է 6-ից 25 սանտիմետր: Աղանդերը կարելի է պատրաստել նաև քաղցր կարկանդակի տեսքով[4]։
- Կտրած կարակ
- Զատկի կարակ
- Ֆուտբոլային կարակ
- Վալենտինի օրվա կարակ
- Հելոուինի կարակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «I took the sweetest trip to Switzerland: my own self-guided tour of Lausanne's artisanal chocolate shops». thestar.com (անգլերեն). 2022-10-14. Արխիվացված օրիգինալից 2022-12-31-ին. Վերցված է 2022-12-31-ին.
- ↑ «Culinary Heritage of Switzerland». Արխիվացված օրիգինալից 2023-12-11-ին. Վերցված է 2024-01-22-ին.
- ↑ «Culinary Heritage of Switzerland». Արխիվացված օրիգինալից 2023-12-11-ին. Վերցված է 2024-01-22-ին.
- ↑ foodgressing (2022-07-18). «Foods that Start With C: Unique food, ingredients, history, traditions». Foodgressing (կանադական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-01-01-ին. Վերցված է 2023-01-01-ին.